«ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցին». Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ԺՊ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցին
Սա՝ հատուկ նրանց համար, ովքեր մտածում էին, թե խուժանության հասնող պարզունակ ապօրինությունների միջոցով պետական համալսարանի ռեկտոր են «անցկացրել»՝ չհասկանալով, որ այդպիսի արարքներով ընդամենն ավելի են ծանրացնում իրենց վիճակը:
Թեև դատավոր Ն. Հովսեփյանի անբացատրելի խախտումների շարքի պատճառով «մրցույթը» դե ֆակտո տեղի ունեցավ, և մրցույթից հետո արգելանքը հանելու դեմ վերաքննիչ բողոքն արդեն առարկայազուրկ էր դարձել ու տեխնիկապես մերժման ենթակա, սակայն, հատուկ դիմեցի վերաքննիչ դատարան, որ, անկախ դրանից, դատարանը արձանագրի, որ արգելանքը հանվել է ապօրինաբար, և մրցույթն օրենքի բացահայտ խախտման հետևանքով է տեղի ունեցել: Իսկ քանի որ մրցույթի արդյունքները ոչինչ են, քանի դեռ Կառավարությունը չի հաստատել դրանք, ապօրինության հեղինակների ծրագիրն այսպիսով տապալվեց:
Այն, որ Կառավարությունն այժմ չի կարող հաստատել վերաքննիչ դատարանի որոշմամբ ամրագրված ապօրինի մրցույթի արդյունքները, ակնհայտ է:
Սակայն, քանի դեռ սերիական ապօրինությունների հեղինակները՝ ամբողջ Կառավարության գործունեությունն ստվերողները, արդեն ապացուցված խախտումների համար չեն ենթարկվում որևէ պատասխանատվության, նրանց կոռումպացված լինելու մասին անհերքելի փաստերով խոսողները, ինչպես վարչապետն է նշում, ցավոք, «ղալաթ» չեն անելու:
Իսկ այս դեպքում անհրաժեշտ է, որ Կառավարությունը պարզի, թե ինչ միջոցների էր դիմել պատասխանող կողմը՝ ԿԳՄՍՆ-ն, որ առաջին ատյանի դատարանը, առանց հայցվոր կողմին՝ ինձ, պատշաճ ծանուցելու, օրենքի խախտումով մի քանի ժամում ափալ-թափալ դատական նիստ էր հրավիրել, անհեթեթ պատճառաբանությամբ հանել մրցույթի արգելանքը և ավելի անհավատալի իրավախախտման գնով նշել, թե իբր որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ: Բա, որ ես էլ հավատայի և չդիմեի՞ վերաքննիչ դատարան…
Հ.Գ.
Արդեն ասել եմ, որ ինձ որևէ հանրային պաշտոն չի հետաքրքրում, սակայն հետհեղափոխական Հայաստանում կրթության ոլորտի փրկության հույսը ոչնչացնողների հարցով զբաղվելու եմ մինչև վերջ:

Անտոնիու Գուտերեշն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն (լուսանկար)
23616.10.2026, 23:36
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»
31316.10.2026, 09:06
«Երեխաների վարքն անկառավարելի է, ու որոշ ուսուցիչներ ուղղակի կարող են հունից դուրս գալ»․ Նաիրի Հոխիկյան
70111.10.2026, 09:18
«Երեխայի իրավունքները չեն պաշտպանվում ուսուցչին նվաստացնելով»․ Հայկուհի Հովհաննիսյան
78209.10.2026, 14:42
«Գիտությանը խոստացված լրացուցիչ ֆինանսավորման ընդամենը 7.5 տոկոսն է տրամադրվել». Արմեն Այվազյան
81209.10.2026, 01:06
Ուսանողական ցույցերը տարածվում են նաև Բելգիայում. կան բազմաթիվ ձերբակալվածներ
278708.10.2026, 00:48
«Որտե՞ղ են նույնքան մեծ վերնագրերը, երբ ուսուցիչը միջազգային մրցույթում աշակերտի հետ հաղթանակ է գրանցում». Հայկուհի Հովհաննիսյան
72707.10.2026, 22:54
Ուսանողների բողոքի ցույցեր Ֆրանսիայում. Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
286106.10.2026, 20:36