««Դամ պահողը» դուդուկահարին այլընտրանք չի կարող լինել». Էդուարդ Շարմազանով
![]() 311 Կիրակի, 16 օգոստոսի, 2020 թ., 16:05 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարի տպավորությամբ նախկին ու ներկա իշխանությունները պայմանավորված են գործում: Նա հերթական անգամ ակնարկել է, թե «քայլողների» ռեժիմի այլընրանքն իրենք են: Կարծում եմ՝ բանախոսը, ում հետ Աժ-ում աշխատած տարիներին ունեցել եմ աշխատանքային ու մարդկային լավ հարաբերություններ, քաջ գիտակցում է, որ «դամ պահողը» դուդուկահարին այլընտրանք չի կարող լինել, ինչպես back vocal-ը՝ մենակատարին: Ավելին. ո՞ր այլընտրանքի մասին է խոսքը, այն «այլըտրանքի», որը չհամարձակվեց Նիկոլի կամքին դեմ գնալ և չստորագրեց Սահմանադրական դատարան դիմելու ընդդիմադիրների ստորագրահավաքը, թե՞ այն «այլընտրաքի», որը հրաժարվեց ստորագրել Սևրի դաշնագրի 100-ամյակի վերաբերյալ 10 ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը: Նիկոլի վարչապետության առաջադրման տակ իմ ու իմ հանրաեպետական ընկերների ստորագրությունը չէ դրված, այլ՝ ձեր: «Քայլողների» հետ կոալիցիա դուք կազմեցիք ու ոչ թե Հանրապետականը, 2018-ի հոկտեմերի 2-ին դուք լուռ էիք, երբ պաշարվել էր խորհրդարանը, Նիկոլը ձեզ էր երեսով տալիս՝ նշելով, թե իր կազմակերպած ընտրությունների արդյունքում 18 մանդատ եք ձեռք բերել (հավանաբար, բացառապես իր բարի կամքի շնորհիվ) և, վերջապես, երբ բոլոր ազգային ուժերն իրենց մտահոգությունը հայտնեցին Լավրովի գաղտնազերծած փուլային տարբերակը բանակցելու առնչությամբ, դուք ստանձնեցիք «Նիկոլի փաստաբանի» դերը: Հետևաբար, կարիք չկա մոլորության մեջ գցել հանրությանը: Մեր պայքարն իշխանության սատելիտների դեմ չէ, այլ այս իշխանության ապազգային ու հակապետական քաղաքականության: Հ. Գ. Իրական ընդդիմությունը խոսքերով ու հովհարային անջատումներով չի լինում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
