«Նախորդ իշխանության վերադարձն անհնար է, իսկ գործող իշխանությունն էլ ձախողել է». Էդմոն Մարուքյան
![]() 331 Երկուշաբթի, 17 օգոստոսի, 2020 թ., 15:20 «Չի կարող քննարկվել նախորդ իշխանությունների որևէ վերադարձի հարց, դա անհնար է։ Այն բոլոր քաղաքագիտական և այլ ինչ ձևակերպումներով կուզեք նայենք, անհնար պռոցես է։ Նրանք ովքեր ասում են ժողովուրդ զգույշ եղեք նախկինները կարող է վերադառնան ստախոսներ են, խաբեբաներ, և խաբում են մեր ժողովրդին»,-այս մասին #bRightTalk ձևաչափի հինգերորդ մասի շրջանակում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Իշխանությունից հեռացված ուժերն ամեն ինչ անելու են, որ իրենք մնան գործոն և նրանք կարող են մնալ գործոն, միայն այն պարագայում, երբ գործող իշխանությունը նրանց թիրախավորում է։ Գործող իշխանությանը ձեռնտու է նրանց թիրախավորել, քանի որ դրանով ստվերում են մյուսներին իմա՝ առողջ ուժերին։ Մենք խոսում ենք, որ ժողովուրդը նայի, լսի և իրազեկվի, որ նախորդ իշխանության և գործող իշխանության պինգպոնգ խաղի մեջ տուժում է ժողովուրդը, քանի որ այս ամենի արդյունքում ոչմի արդյունք չի գեներացվելու ժողովրդի համար։ Լինելու է սուր պատերազմ սևերի և սպիտակների միջև, որտեղ պարտվելու է միայն ժողովուրդը»,- ասել Մարուքյանը: Նա նշել է նաև, որ այդ պարագայում նախկինները կմնան գործոն միայն չակերտավոր ասած, քանի որ բոլոր հարցումերով մեկ տոկոս ձայն էլ չունեն, բայց կմնան գործոն որպես զուտ էդպիսին, իսկ գործող իշխանությունն էլ կշարունակի սատանաների դեմ պատերազմը: «Ինչ է ասում «Լուսավոր Հայաստանը», մենք ասում ենք, որ մեր ճանապարհը տեսնում ենք հետևյալ կերպ։ Մենք համախմբելու ենք այդ երկուսից (իմա՝ նախորդ իշխանություններից և գործող իշխանություններից) դուրս գտնված առողջ ուժերին և ձևավորելու ենք այն բևեռը, որը ընտրությունների միջոցով երկու ուժերին էլ մի կողմ է դնելու»,- ասել է Մարուքյանը: «Չի կարող քննարկվել նախորդ իշխանությունների որևէ վերադարձի հարց, դա անհնար է։ Դա բոլոր քաղաքագիտական և այլ ինչ ձևակերպումներով կուզեք նայենք, անհնար պռոցես է։ Նրանք ովքեր ասում են ժողովուրդ զգույշ եղեք նախկինները կարող է վերադառնան նրանք ստախոսներ են, խաբեբաներ և խաբում են մեր ժողովրդին։ Այդ ստախոսները լուծում են մի խնդիր՝ գործոն պահել նախկին իշխանություններին և դրանով սնուցել գործող իշխանության ռեյտինգը»,- նշել է Մարուքյանը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
