«Անիմաստ է քննարկել նրա հեռացման խնդիրը». Ստեփան Դանիելյան
![]() 405 Երեքշաբթի, 18 օգոստոսի, 2020 թ., 23:05 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղապահը Անիմաստ գործ է Նիկոլին քննադատելը, անիմաստ է նաև քննարկել նրա հեռացման խնդիրը, որովհետև ինքը դասական իմաստով Հայաստանի ղեկավար չէ։ Ղեկավարել, նշանակում է իրագործել ապագայի նախագիծ, այսինքն՝ իրագործել քաղաքական պրոյեկտ։ Նման նախագիծ չկա ու իր մեղքը չէ, որ նման նախագիծ չկա։ Դա Հայաստանի քաղաքական մտքի սնանկության արգասիքն է։ Կար մեկ գաղափար՝ իշխանափոխություն, որը նրա մասնակցությամբ իրագործվել է և ինքը դառել է այդ գաղափարի կրողն ու այդ իմաստով լեգիտիմ էր, այսինքն՝ մարմնավորում էր հանրային գլխավոր գաղափարը։ Չկա հաջորդ գաղափարը․ բա հիմա ինչ է պետք անել, ու մինչ այդ հարցի պատասխանը չլինի, Նիկոլը Հայաստանի ղեկավարի տեղը պահելու է, որովհետև ինքը ժամանակավոր տեղապահ է ու այդ ժամանակը կարող է երկու ամիս տևել, կարող է երկու տասնամյակ տևել, ամեն ինչ կախված է նշված հարցի պատասխանից։ Տեղապահին անիմաստ է քննադատել, անգամ եթե ամենավերջին հիմարությունն է անում։ Բոլորը, անգամ Արևմուտքը, Հյուսիսը ևՀարավը նրան այդպես էլ ընկալում են։ Բոլորն սպասում են ու քանի որ նրանք նույնպես Հայաստանի առումով չունեն ծրագրեր, նրանք նույնպես չեն շտապում, որովհետև նրանց համար էլ պարզ չէ, թե որն է Հայաստանի ապագայի նախագիծը, չգիտեն՝ մեզանից ինչ ուզեն ու ինչ տան։ Չկա ապագայի նախագիծ, չկա և այդ նախագիծը մարմնավոր լիդեր»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
