«Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանն ավերածություններ են գործում». Հայկ Խանումյան
![]() 3009 Երեքշաբթի, 18 օգոստոսի, 2020 թ., 15:25 Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկարաժամկետ կտրվածքով Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանն ավերածություններ են գործում: Արցախում առանց այդ էլ ուռճացված բյուրոկրատիայի էլ ավելի մեծացումն այն դարձնում է Արցախի զարգացումը խոչընդոտող հրեշ: Քիչ թե շատ կարող կադրերի փակումը պետական շենքերում իջեցնում է բիզնեսի՝ կոմպետենտ կադրեր գտնելու հնարավորությունը: Միևնույն ժամանակ, պետական համակարգում բարձր աշխատավարձեր բաժանելով՝ արհեստականորեն բարձրացվում է աշխատուժի գինը՝ մրցունակության խնդիրներ ստեղծելով մասնավոր հատվածի համար: Գումարներն իրական տնտեսություն ուղղելու, ենթակառուցվածքային ծրագրերի թիվն ավելացնելու, բիզնեսի ֆինանսավորման նոր աղբյուրներ ստեղծելու փոխարեն ընտրություններում ամենաշատ ձայն ստացած ուժերի ղեկավարները փորձում են պետբյուջեի հաշվին իրենց կուսակցությունների համար նոր վարչական ռեսուրս ստեղծել: Ա. Հարությունյանի և Ս. Բաբայանի մոտ այս միտումն արդեն հիվանդագին մոլուցքի է վերածվում, որի դեմն առնելու որևէ հնարավորություն չկա: Այս պարագայում մտածող մարդիկ պետք է փորձեն հնարավորինս շատ այլընտրանքներ ստեղծել: Միավորվել՝ բիզնեսում արդյունավետ կառավարում իրականացնելու, օգնելու արտադրողներին շուկաներ հասնելու, մասնավոր որակյալ դպրոցներ, համալսարաններ ստեղծելու, քաղաքացիական, լրատվական դաշտն աշխուժացնելու համար: Հետպատերազմյան տարիներին երբեք արցախյան հասարակության ուսերին այսչափ մեծ պարտականություն դրված չի եղել, քան հիմա: Հետևաբար հասարակությունն ուժեղանալուց բացի այլ ընտրություն չունի: Եվ սա այն դեպքում, երբ Արայիկ Հարությունյանի վարչակազմը Սամվել Բաբայանի նվագակցությամբ փորձելու է ամեն կերպ թուլացնել հասարակությունը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
