«Ձեր անձնական տպավորութունն ինչպիսի՞ն է Խունդկարյանի վերաբերյալ». լրագրողը՝ Մակունցին
![]() 233 Երեքշաբթի, 18 օգոստոսի, 2020 թ., 17:10 Այսօր «Իմ քայլը» հանդիպել է ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ: «Պատգամավորներն ուղղել են բոլոր իրենց հուզող հարցերը, ինչպես նաև հանրության շրջանում շրջանառվող որոշակի շեշտադրումներ, որոնք արծարծվել են մամուլում»,- այս մասին դռնփակ հանդիպումից հետո ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ խմբակցության ոչ բոլոր անդամներն են ներկա եղել: Հարցին, թե ինչպես էր անցել Վահրամ Ավետիսյանի հետ հանդիպումը, որն անհնար էր համարում 80 ձայն ստանալը, Մակունցը պատասխանեց, որ հանդիպումն անցել է այն մթնոլորտում, ինչ, սովորաբար, մյուս թեկնածուների հետ: «Հնչում են տարբեր հարցեր, այդ թվում կարող են լինել և սուր հարցեր, որոնք և հնչել են... հավանաբար դա էր պատճառը, որ առանձին պատգամավորների հարցադրումներից պարոն Ավետիսյանի մոտ կար այդպիսի տպավորություն»,- նման հետևություն արեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը: Հարցին, թե Մակունցի անձնական և խմբակցության ընդհանուր տրամադրությունն ինչպիսին է եղել Խունդկարյանի վերաբերյալ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ ինքը հարց չի ուղղել և իր տպավորությունների արդյունքը կհայտնի փակ քվեարկությամբ, իսկ ընդհանուր տրամադրությունների վերաբերյալ քննարկումներ չեն եղել: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
