«Հայաստանում ժողովրդական հեղաշրջման առաջին փորձը ձախողվեց, որովհետև թիրախը սխալ էր ընտրված». Հայկ Մարտիրոսյան
![]() 299 Հինգշաբթի, 20 օգոստոսի, 2020 թ., 10:50 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մալիում այս օրերին ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ: Նախկինում խիստ ժողովրդականություն վայելող, հիմա ստերի և ժողովրդին խաբելու մեջ մեղադրվող նախագահը մի խումբ միջին աստիճանի զինվորականների կողմից ձերբակալվեց և ստիպված հրաժարական տվեց՝ ցրելով երկրի պետական կառավարման բոլոր կարևորագույն ինստիտուտները: Ռազմական խորհուրդն ստանձնեց երկրի ժամանակավոր կառավարումը: Ըստ էության՝ զինված մի խումբ զենք բարձրացրեց երկրի իշխանության և հատկապես ղեկավարի դեմ և որ ամենակարևորն է՝ իրենց հրամանատարի՝ գերագույն գլխավոր հրամանատարի: Միջազգային հանրությունը, բնականաբար, դատապարտեց հեղաշրջումը, բայց սահմանափակվեց հենց դրանով՝ դատապարտումով: Իշխանությունը զենքով տապալած ապստամբները հայտարարեցին, որ նպատակ չունեն զավթելու իշխանությունը և մոտ ապագայում ընտրություններ են անցկացնելու և վերահաստատաելու են այն: Ժողովուրդը գոհ է, միջազգային հանրությունը լռելյայն համաձայն է, Մալին փոխվելու նոր շանս ստացավ: Բոլորը երջանիկ են: Աֆրիկացի մալիցիները Հայաստանի հասարակության պես դեգրադացված չեն, որ զբաղվեն հիմարաբանություններով, թե ապօրինի իշխանությունը բռնազավթած ուժի դեմ զենք բարձրացնելը, իսկ իրենց՝ Մալիի պարագայում լեգալ, բայց լեգիտիմությունը կորցրած իշխանությունը տապալելը լավ բան է, թե՞ ոչ: Եթե ողջ ժողովուրդը կողմ է դրան, ուրեմն՝ լավ է՝ համարում են մալիցիները: Ռազմական հեղաշրջումներն ընդհանրապես բավական հետաքրքիր երևույթ են և գրեթե ամենուր ունեն նույն մեխանիկան ու տարբերվում են միմյանցից գրագետ կամ սխալներով իրականացվածներով, որոնք էլ որոշում են դրանց հաջող կամ անհաջող ելքերը: Հայաստանում ժողովրդական հեղաշրջման առաջին փորձը ձախողվեց, որովհետև թիրախը սխալ էր ընտրված: Երկրորդ փորձն իսկական հեղափոխությամբ էր հղի, բայց ավարտվեց վիժումով: Երրորդ նման իրադարձությունը կարող է և տեսականորեն ռազմական կամ իրավապահ համակարգի ներսից բխող հեղաշրջման տեսք ունենալ և դա գոնե տեսականորեն բացառել չի կարելի: Ամեն դեպքում, Հայաստանի ներկայիս իշխանությունները ո՛չ հասկանում են թե ինչ էր առաջին փորձը, և ո՛չ էլ պատկերացնում են, թե թեկուզ տեսականորեն միջազգային փարձառությունում ինչպես են լինում ներկայիս իրավիճակին նման իրավիճակներից սովորաբար բխող այլ հնարավոր հեղաշրջումները կա՛մ դրանց հաջող, կա՛մ անհաջող փորձերը: Այս ամենը տեսական դաշտում: Իսկ առայժմ թող ապստամբներին դատեն: Դրանով խարխլելու են սեփական արդեն սասանվող դիրքերը և քաղաքական ծայրահեղ թուլացման նախադրյալներ են ստեղծելու: Լա՞վ է դա, թե՞ վատ: Առաջին մասով վատ է, երկրորդով՝ լավ: Մնացածը կյանքը ցույց կտա»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
