«Թուրքիան Սև ծովում բացահայտել է բնական գազի մեծ պաշարներ». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան Սև ծովում բացահայտել է բնական գազի մեծ պաշարներ՝ շուրջ 800 մլրդ խորանարդ մետր։ Այս ծավալը կբավարարի Թուրքիայի էներգետիկ պահանջը մոտ 20 տարվա համար։ Սակայն գազի արդյունահանումն սկսելու համար կպահանջվի մոտ 7-10 տարի։
1980-ականների Թուրքիայում կար մի կատակ։ Այն ժամանակի վարչապետ Թուրգութ Օզալը գիտնականներին ուղարկում է Թուրքիայի տարածքում նավթ գտնելու։ Որոշ ժամանակ անց նրանք վերադառնում են և ասում. «Պարո՛ն Օզալ, Թուրքիայում նավթ չկա»։ Ինչին ի պատասխան Օզալը նայում է դեպի երկինք ու ասում. «Շնորհակալ եմ, Աստված, հիմա մենք ստիպված ենք աշխատել»։
Եթե գազի պաշարների մասին լուրը հաստատվեց, դա էականորեն կազդի Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա։
Մի քանի օր առաջ Էրդողանը հայտնեց, որ այսօր՝ ուրբաթ օրը, պատրաստվում է մի մեծ ավետիս հայտնել, որը կփոխի Թուրքիան։ Շատերը կարծում են, որ հենց գազի մասին է ասելու Էրդողանը։ Կհետևենք»։

«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
24922.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
59319.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
57919.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
235416.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
169815.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
88814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
208713.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
90012.11.2026, 16:00