«Այս փաստերն ի ցույց են դնում օրվա իշխանության քաղաքական անկարողությունը». Շարմազանով
![]() 317 Շաբաթ, 22 օգոստոսի, 2020 թ., 14:15 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Ծիծաղելի են Փաշինյանից «մարշալ Ժուկով» կերտելու փորձերը Պոպուլիստական և իզմեր չունեցող ռեժիմը ջանք ու եռանդ չի խնայում՝ քողարկելու իր ձախողումները: 2020-ի հուլիսին մեր զինված ուժերը՝ պատվով պաշտպանելով հայրենի սահմանները, դիրքային առավելության հասան հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում: Բայց, այնուամենայնիվ, Փաշինյանի իշխանությանը չհաջողվեց այն կապիտալիզացնել դիվանագիտության մեջ: 1. Որևէ միջազգային կառույց նույնիսկ Ադրբեջանին քննադատելու փորձ չարեց: 2. Նիկոլի իշխանությունը չկարողացավ գեթ մեկ հայամետ հայտարարություն կորզել որևէ միջազգային կառույցից. միակ հայտարարությունը, որտեղ հղում էր արվում հիմնարար սկզբունքներին, այսինքն՝ նաև ինքնորոշման իրավունքին, արել է Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը ՀՀԿ-ի ջանքերով: 3. Եթե 2016-ի դեկտեմբերին մեր դաշնակիցը մեղադրեց պրովոկացիայի մեջ Ադրբեջանին, ապա 2020-ին քննադատության սլաքներն ուղղվեցին ընդդեմ ՀՀ-ի: 4 . 2016-ի դեկտեմբերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան Տավուշում ադրբեջանցիների հարձակման փորձը խիստ քննադատեց՝անվանելով այն պրովոկացիա: 5. Մինչդեռ 2020-ի հուլիսյան դեպքերից հետո ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը հայկական կողմի գործողություններն անվանեց «չարդարացված արձագանք»: Այս փաստերը ի ցույց են դնում օրվա իշխանությունների քաղաքական անկարողությունը: Իշխանությունների ապիկարության պատճառով հայոց բանակի հաջողությունները վեր են ածվել դիվանագիտական ֆիասկոյի: Ըստ այդմ՝ ծիծաղելի են Փաշինյանից «մարշալ Ժուկով» կերտելու փորձերը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
