Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ի գիտություն Վրաստանում ձեռնարկատիրությամբ զբաղվող մեր հայրենակիցների». Գևորգ Գորգիսյան

«Ի գիտություն Վրաստանում ձեռնարկատիրությամբ զբաղվող մեր հայրենակիցների». Գևորգ Գորգիսյան
468
Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2020 թ., 16:55

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջքում գրել է. «Ի գիտություն Վրաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների։
Օգոստոսի 24-ին Վրաստանում ձեռնարկատիրություն ծավալող և այնտեղ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հարցով դիմել էի Արտաքին գործերի նախարարություն։ Ի պատասխան ստացել եմ, որ Վրաստանի կառավարության որոշմամբ գործակվել է առցանց հատուկ հարթակ, որի միջոցով գործարար նպատակներով Վրաստան մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են դիմել վրացական կողմին՝ թույլտվություն ստանալու համար»։