«Եթե զրույցը կարևոր էր, ապա ինչո՞ւ ՌԴ համապատասխան գերատեսչությունը լռեց». Արմեն Աշոտյան
![]() 530 Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2020 թ., 23:50 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր ցերեկը տեղի էր ունեցել Մնացականյան-Լավրով հեռախոսազրույցը, որի մասին հայկական կողմը հաղորդագրություն էր տարածել։ Զրույցը տեղի էր ունեցել Արցախյան բանակցություններում առկա ճգնաժամի, Ադրբեջանի ԱԳ նախարարի մոսկովյան այցի և այդ համատեքստում Ռուսաստանի նշմարվող նախաձեռնողականության ֆոնին։ Սակայն հատկանշական է, որ օրն ավարտվեց, սակայն Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցի մասին այդպես էլ որևէ պաշտոնական հաղորդագրություն չկար։ Առաջին հայացքից այս «կազմակերպչական» խնդրի առիթով 3 հարց է ծագում։ 1. Եթե այսօրվա զրույցը լոկ «տեխնիկական» էր, ապա ինչո՞ւ Հայաստանի ԱԳՆ-ն առանձին հաղորդագրություն տարածեց։ Ո՞ւմ և ի՞նչ էր ապացուցում «Иштояна видел» տրամաբանության ներքո։ 2. Եթե զրույցը կարևոր էր, ապա ինչո՞ւ ՌԴ համապատասխան գերատեսչությունը լռեց։ 3. Եվ վերջապես երրորդ, ամենամտահոգիչ վարկածը. կարո՞ղ է Ադրբեջանի նախարարի մոսկովյան այցի ֆոնին Մոսկվան գերադասեց պաշտոնապես լռել Երևանի հետ զրույցի մասին»։ |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
