«Թուրքիան երբեք չի հրաժարվի իր հակահայկական կեցվածքից». Արման Աբովյան
![]() 331 Ուրբաթ, 28 օգոստոսի, 2020 թ., 23:35 ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հաճախակի հանդիպում եմ մի կարծիք, որ պետք է «բարելավել» հարաբերությունները Թուրքիայի հետ և հետևաբար, հարաբերությունների շտկումը նրանց հետ, մեզ համար կլինի տնտեսական «մանանա», որը իսկույն կդարձնի մեզ բոլորիս «չաղ ու բախտավոր»։ Ուրեմն՝ ի սկզբանե ասեմ, որ մարդիկ, որոնք պնդում են այս տեսակետը կա՛մ բացարձակ չեն հասկանում մեր և թուրքերի հակասությունների պատճառահետևանքային երանգները, կա՛մ կատարում են հստակ պատվեր հայկական հասարակության մեջ թուրքամետ ապատեղեկատվություն տարածելով։ Տեսեք... 1. Հենց Թուրքիայի քաղաքական վերնախավն է, որ մշտապես ձեռնարկել և շարունակում է ձեռնարկել հակահայկական քաղաքականություն։ Հենց Թուրքիան է, որ Հայաստանի անկախությունրց ի վեր, ձեռնարկում է դիվանագիտական հակահայկական քաղաքականություն բոլոր հնարավոր միջազգային հարթակներում։ 2. Թուրքիան մշտապես ընդգծել է, որ բացի քաղաքական և դիվանագիտական գործիքակազմից, պատրաստ է նաև ռազմական ճնշում գործադրել Հայաստանի և Արցախի ուղղությամբ, գործնականում ապահովելով ռազմական տարատեսակ աջակցությամբ իր «պստիկ եղբայր» Ադրբեջանին։ 3. Թուրքիան է, որ բոլոր առիթներով հերքում է իր ցեղասպան կերպարը և հրաժարվում է ընդունել իր մեղքը մեր դեմ, դրանով փաստացի ցուց տալով, որ չի զղջալու իր հանցագործությունների համար մեր նկատմամբ։ 4. Վերջին շրջանում հենց թուրքերն են լարում տարածաշրջանում հակահայկական տրամադրություները և ագրեսիվ կերպով սպառնում մեզ։ Օրինակ, Թուրքիայի պաշտպանության նախարարը միայն վերջին ամսվա ընթացքում մի քանի անգամ ընդծել է, որ պատրաստ է բոլոր իր ռեսուրսներն օգտագործել, որպեսզի օգնի Ադրբեջանին վերսկսել Հայսատանի և Արցախի դեմ ռազմական գործողությունները։ 5. Եվ ամենակարևորը, Թուրքիայի ատելությունը դեպի մեզ, ունի իրենց տեսանկյունից ռացիոնալ բացատրություն, քանզի Թուրքիայի հիմնական նպատակն է այս կամ այն կերպ Հայաստանի և Արցախի տարածաշրջանային գործոնի վերացումը, որ, ի վերջո, իրականա «Մեծ Թուրանի» նախագիծը։ Ուշադրություն դարձրեք մի շատ կարևոր փաստի։ Հասկացեք, օ՜ իմ «խաղաղասեր» համաքաղաքացիներ, Թուրքիան երբեք չի հրաժարվի իր հակահայկական կեցվածքից, քանզի Թուրքիայի քաղաքական վերնախավը լուծում է ոչ թե լոկալ ազգայնական խնդիրներ, այլ իրագործում է ավելի գլոբալ պանթուրանական նախագիծ, որի հաջող իրականացման գրավական է հանդիսանում Հայաստանի և Արցախի «հեռացումը» տարածաշրջանային քարտեզից։ Այնպես որ, պետք չէ զբաղվել ինքնասպան մազոխիզմով, փորձելով «հարաբերություններ» շտկել Թուրքիայի հետ։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
