«Պարզ լճի հարակից տարածքների վարձավճարը բարձրացվել է գրեթե 6 անգամ». Ռոմանոս Պետրոսյան
![]() 1262 Երկուշաբթի, 31 օգոստոսի, 2020 թ., 20:05 ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզ լճի հարակից տարածքների վարձավճարը բարձրացվել է գրեթե 6 անգամ ➡️«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ վերջին այցելությունիցս հետո հրատապ վերանայման է ենթարկվել ազգային պարկի տարածքում գտնվող՝ Պարզ լիճ բնության հուշարձանի հարակից տարածքների վարձակալության պայմանագիրը։ ➡️Պարզ լիճ կատարած շրջայցից հետո հանձնարարել էի առանց հետաձգումների մանրամասն ուսումնասիրել և ինձ ներկայացնել ազգային պարկի բոլոր հատվածներում տրված վարձակալության պայմանագրերը, վերհանել դրանցում առկա անճշտություններն ու անհամապատասխանությունները, իրական գնահատական տալ վարձակալված տարածքների արժեքներին և տնտեսվարողների հետ սերտ ու կառուցողական փոխգործակցության արդյունքում վերանայել վարձակալությամբ նախատեսված վճարների չափերը։ ➡️Ըստ այդմ, կարճ ժամանակ անց «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրինության կողմից կազմակերպվել են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Պարզ լիճ բնության հուշարձանի հարակից տարածքների վարձակալի հետ։ Հանդիպումների ընթացքում ձեռքբերված համաձայնության արդյունքում վարձակալության պայմանագիրը վերանայվել է, ինչի արդյունքում վարձակալության վճարն ավելացել է գրեթե 6 անգամ։ Այսպես՝ պարտադիր է բնության հատուկ պահպանվող տարածքներում տնտեսական գործունեություն ծավալելու համար ունենալ համապատասխան ջրօգտագործման թույլտվություն։ Օգտագործվող տարածքները կահավորել ջրահեռացման և ջրերի մաքրման կայաններով, սեպտիկ հորերով։ Տնտեսվարողները պարտավոր են որևէ հողաշինական աշխատանք իրականացնելիս ունենալ օրենքով սահմանված թույլտվություններ և ռելիեֆային փոփոխություններ կատարելիս պարտադիր անցնել ՇՄԱԳ փորձաքննություն։ Բնության հատուկ պահպանվող տարածքներում որևէ ինքնակամ և կամայական գործողություն չի հանդուրժվելու։ ԲՀՊՏ-ներում տնտեսվարման իրավունք ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձինք՝ գործունեության ծավալման ողջ ընթացքում, գտնվելու են հատուկ պահպանվող տարածքը հսկող պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերահսկողության ներքո։ Տավուշի մարզ կատարած այցիս շրջանակներում քննարկվել են նաև ապօրինի անտառհատումներին վերաբերող մի շարք հարցեր, հանձնարարել եմ առանձնահատուկ ուշադրություն դարձնել անտառխախտման դեպերին մեխանիզմներ մշակել՝ ապօրինի անտառհատումներն ու փայտագողության դեպքերը կանխելու և բացառելու համար»։ ![]() ![]() ![]() |

«Գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում»․ Վահե Դավթյան (լուսանկար)
54627.03.2026, 16:30
Իրանը գանձում է մինչև 2 միլիոն դոլար Հորմուզի նեղուցով 1 նավարկության համար. #Bloomberg
195525.03.2026, 00:19
Թուրքիան կարող է օգտագործել ոսկու պահուստները լիրայի փոխարժեքին աջակցելու համար
171824.03.2026, 21:56
Մոլդովան հայտարարում է 60-օրյա արտակարգ դրություն էներգետիկ ոլորտում
170524.03.2026, 19:55
Ֆիլիպիններում հայտարարվել է էներգետիկ արտակարգ դրություն
164324.03.2026, 18:20
«8 տարի իշխանության է, կաթի մթերման գինը նույնն է». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
45624.03.2026, 16:36
«Ոսկին վերջին 1 ամսում կորցրել է 17,23%». Արեն Ափիկյան
36724.03.2026, 13:18
Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հնդկաձավար (տեսանյութ)
65124.03.2026, 11:53



