«Ամուլսարի հանք» նախաձեռնող խմբի բաց նամակը՝ վարչապետին և ոստիկանապետին
![]() 364 Երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2020 թ., 20:30 «Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին. «Ամուլսարի շրջակա համայնքների օրինապաշտ, ազնիվ ու աշխատող հարյուրավոր բնակիչների և «Ամուլսարի հանք» նախաձեռնող խմբի անունից դիմում ենք Ձեզ՝ պահանջելով պաշտպանել օրենքը: Չգիտենք՝ տեղյակ եք, թե՝ ոչ, բայց արդեն մի քանի օր է Ամուլսարի դեմ պայքարողների խումբը ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ է հնչեցնում համայնքի այն բնակիչների հասցեին, ովքեր այս շաբաթ պետք է վերսկսեն իրենց օրինական աշխատանքը Ամուլսարի տարածքում: Արդեն համարյա երեք տարի է համայնքի բնակիչները զրկված ենք օրինական աշխատելու իրավունքից: Այս տարածքում տիրում է վախի և անօրինականության մթնոլորտ, մարդիկ իրենց սեփական երկրում պաշտպանված չեն զգում։ Մենք ականատես ենք լինում օրենքի բացակայության ու երկակի ստանդարտների։ Օրեր առաջ, երբ «Լիդիան»-ի պահնորդներն իրենց տնակները տեղադրեցին մուտքերի մոտ, դա համարվեց անօրինականություն և տնակները հետ տարվեցին։ Մինչդեռ ճանապարհ փակողները երեկ գիշերն իրենց վագոն- տնակները դարձյալ տեղադրել են մեր համայնքային ճանապարհի վրա, ցուցադրելով, որ ոչ մի օրենքի չեն ենթարկվելու։ Նրանք համայնքի բազմաթիվ բնակիչներին, ովքեր դիմում են ներկայացրել Ամուլսարում աշխատելու համար, ուղիղ եթերում սպառնում են, որ արյունահեղություն է լինելու: Չէ՞ որ դուք ասում էիք, որ մեր երկրում չի լինելու զոռբայություն ու ապօրինություն: Հիմա ի՞նչն է խնդիրը, որ երկու տարի դուք չեք լուծում այս հարցը և վերջ չեք տալիս այս անօրինականությանը։ Եթե պետությունն ի վիճակի չէ ապահովել մեր՝ բնակիչներիս անվտանգությունը և իրավունքները, որտե՞ղ և ումի՞ց պետք է Հայաստանի քաղաքացիները օրենք ու պաշտպանություն ակնկալեն։ Ո՞ր միջազգային ատյաններին դիմեն համայնքների բնակիչները, եթե Կառավարությունն ու Ոստիկանությունն ի վիճակի չեն ապահովել օրենքն ու օրինականությունը»։ |
Թրամփը մաքսատուրքեր է սահմանում Ղազախստանից ներմուծվող ապրանքների վրա
410Երեկ, 22:58«Չվերթների չեղարկումն ավիաընկերություններին ավելի քան 250 մլն դոլարի վնաս է պատճառել». #Коммерсантъ
367Երեկ, 15:35«BRICS-ի նկատմամբ Թրամփի քաղաքականությունն ապագա չունի»․ Չինաստանի ԱԳՆ
415Երեկ, 12:59«10% հավելյալ մաքսատուրք կսահմանվի BRICS-ին աջակցող երկրների նկատմամբ»․ Թրամփ
409Երեկ, 11:10Հութիները Կարմիր ծովում խորտակել են հունական բեռնատար նավ
212Երեկ, 00:12ԵՄ-ն հաջորդ շաբաթ կներկայացնի Իսրայելի դեմ պատժամիջոցները․ #Euractiv
51105.07.2025, 14:3224 մլն տարեկան եկամուտ, 2 բնակարան. ի՞նչ է հայտարարագրել Արարատ Միրզոյանը. «Ժողովուրդ»
37505.07.2025, 08:54ԱՄՆ-ի Քոնգրեսն ընդունել է Թրամփի «միասնական մեծ գեղեցիկ օրինագիծը»
99004.07.2025, 00:16