Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն աշխարհը չի վերադարձնի նախկին վիճակին. տնտեսագետ

Շատերն ակնկալում էին, որ ընդհանուր պատվաստումը կարող է վերադարձնել աշխարհն այն վիճակին, որը եղել է մինչև համաճարակը։ Սակայն տվյալները, որ մարդիկ կարող են կրկնակի վարակվել COVID-19-ով, կոտրել են այդ հույսը։
Տնտեսագետ Սերգեյ Խեստանովը հայտարարում է, որ կորոնավիրուսին հակազդելու գործում պատվաստումը կարող է այդքան էլ արդյունավետ չլինել: Եթե COVID-19-ով հնարավոր է բազմաթիվ անգամներ վարակվել, ապա շատ քաղաքացիներ, ինչպես նաև քաղաքական գործիչներ և գործարարներ, ստիպված կլինեն վերանայել երկարաժամկետ ծրագրերը։
Եթե պատվաստանյութը գործի ընդամենը 3-4 ամիս, ապա դա լուրջ խնդիրներ կստեղծի ոչ միայն մարդկանց, այլև ամբողջ երկրների համար: Նույնիսկ նման ծավալի դեղամիջոցի տեղափոխումը դժվար կլինի։ Պետք է ինչ-որ կերպ հարմարվել նոր կենսակերպին, ընդ որում՝ առանց տեղաշարժի խիստ սահմանափակումների, քանի որ դա կործանարար է տնտեսության համար։ Այնուամենայնիվ, Խեստանովը հայտնում է, որ կրկնակի վարակման մասին տվյալները դեռևս շատ քիչ են վիճակագրական հաստատուն եզրակացությունների համար:
Սենատոր Գենադի Օնիշչենկոն կարծում է, որ աստիճանաբար տեղի կունենա բնակչության բնական իմունիզացիան, որը թույլ կտա ավելի հեշտ տանել COVID-19-ը: Իսկ կորոնավիրուսը պարբերաբար կվերադառնա որպես սեզոնային գրիպ, բայց ոչ՝ համաճարակի կարգավիճակով։

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
19301:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
349Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
194Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
231Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
68330.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
66730.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
78328.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
80028.10.2026, 09:00