«Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ե՞րբ եք պահանջելու». լրագրողը՝ Միքայել Մելքումյանին
![]() 327 Ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2020 թ., 16:10 Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանել է լրագրողների մի շարք հարցերի: «Ասում եք՝ եթե իշխանությունը սխալ քայլեր է անում, հո չե՞նք լռելու, հանրահավաքը դրա համար ենք անում, բա մարտի 1-ից հետո ինչի՞ հանրահավաք չարեցիք, իշխանությունն այդ ժամանակ ամեն ինչ ճի՞շտ էր անում»,- հետաքրքրվել են ԲՀԿ-ական պատգամավորից: «Ես Մարտի 1-ին, ճշտն ասած, ակտիվ քաղաքական գործընթացների մեջ չեմ եղել, բայց եթե հետ գնանք, մանրակրկիտ քննարկենք, դրա պատասխանները կարելի է տալ»,- պատասխանել է Միքայել Մելքումյանը: Հարցին, թե երբ են պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանել է. «Որպեսզի նոր բաներ չասեմ, այն, ինչ հնչեցվել է հունիսին 5-ին, և դրանից հետո, այդ բոլորն ուժի մեջ են: Քաղաքական պայքարի զինանոցն այնպես չի, որ ամեն օր նույն բաները հայտարարես… Մի՛ շտապեք, կգա պահը, ամեն ինչ կտեսնեք: Ամեն ինչ թափանցիկ է, չէ՞, գաղտնի բաներ չի կատարվում»: Հարցին, թե հանրահավաքը ե՞րբ է նախատեսվում և արդյոք հնարավո՞ր են այլ քաղաքական ուժերի մասնակցությունը, Միքայել Մելքումյանն ասել է, որ կուսակցությունում հանրահավաքի ժամկետի հետ կապված քննարկումներ չեն եղել, իսկ այն ուժերը, որոնք կկիսեն իրենց տեսակետներն ու մոտեցումները, կհամագործակցեն: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
