Ճանապարհի վճար կսահմանվի հաշվառված և չհաշվառված միջպետական բեռնափոխադրողների համար

«Հայաստանի Հանրապետությունում գրանցված և չգրանցված միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող անհատ ձեռներեցների, ինչպես նաև ընկերությունների համար նախատեսվում է սահմանել հավասար պայմաններով ճանապարհային վճար»,-այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Վճարի չափը կազմելու է 50 դրամ՝ 1 կիլոմետրի դիմաց: Արմեն Սիմոնյանն ասել է, որ օրենքը չի կիրառվելու բոլոր մեքենաների դեպքում:
«2017 թվականի նոյեմբեր ամսին Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի հետ կնքել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի կետերից մեկը վերաբերում է ճանապարհային հարկերին ու վճարներին»,-ասել է Արմեն Սիմոնյանը նշելով, որ Հայաստանն ունեցել է որոշակի ընտրություն, թե ինչ է սահմանելու՝ ճանապարհային վճա՞ր, թե՞ հարկ: Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել սահմանել ճանապարհային վճար:
Սիմոնյանն ընդգծել է, որ նախագիծը վերաբերում է բեռներ տեղափոխողներին:
«Այժմ դասակարգման հարցը քննարկվում է նաև ըստ սռնիների, քանի որ կան բեռնատարներ, որոնք աշխատում են 3, 4 կամ 6 սռնիով»,- ասել է Սիմոնյանը: Նախարարության կողմից առաջարկվող նախագծի ընդունման դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2021 թվականից:

«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
31702.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
32402.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
32402.10.2026, 13:06
«Հուսով ենք՝ 2027թ․ սկզբին հնարավոր կլինի ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքն իրականացնել»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
32902.10.2026, 10:42
«Պետական պարտքն աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար»․ Իշխան Սաղաթելյան
20302.10.2026, 10:00
««Ցեմենտի շուկա. երբ պրոտեկցիոնիզմը փոխարինվում է ներմուծմամբ». Վահե Դավթյան
25302.10.2026, 00:54
«Եթե խաղաղություն է, ազատ առևտուր է, ինչո՞ւ էլ Ադրբեջանից էժան բենզին չի գալիս»․ Արթուր Խաչատրյան
28401.10.2026, 15:18
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավթի արտահանման ռեկորդային ծավալի մասին
107701.10.2026, 08:37