Մեքենաների տեխզննման կտրոն այլևս չի լինելու

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ճանապարհային երթևեկությանը վերաբերող նախագծերի փաթեթը ներկայացնելիս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հայտարարեց, որ առաջարկվում է տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով՝ գործող տեխզննման կտրոնի փոխարեն։ Այսինքն՝ տեխնիկական զննության կտրոնը պարտադիր չի լինելու։ Առաջարկվեց նաև տրանսպորտային միջոցների առաջին տեխզննումն իրականացնել թողարկման չորրորդ տարում, մինչև թողարկման տասը տարին՝ երկու տարին մեկ անգամ, իսկ տասը տարեկանից բարձր տրանսպորտային միջոցների դեպքում՝ տարեկան մեկ անգամ պարբերականությամբ:
Ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցներից տեխնիկական զննությունը կանցնեն մինչև տասը տարեկանները՝ տարին մեկ, իսկ տասից բարձրերը՝ տարեկան երկու անգամ:

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
62829.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
69629.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
83625.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
92823.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
95222.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
99921.09.2026, 10:30
Երթևեկության փոփոխություն կլինի
119917.09.2026, 23:18
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Չարենցի փողոցում
132914.09.2026, 16:00