«Երկու տարի շարունակ Սարգսյանը հնարավորություն չունե՞ր հարցնելու՝ տղա՛ ջան, ինչո՞ւ ես վրիպել». Ա. Քոչարյան
![]() 298 Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ., 13:15 Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ անորակ վառելիքի մասին ակնկալում է լսել հենց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանից: Լրագրողները հիշեցրին, որ Սերժ Սարգսյանն իր ասուլիսում Կարապետյանի հայտարարության վերաբերյալ ասել է, թե վերջինը վրիպել է: «Ի՞նչ եք ասում, բա 2016-2018 թվականներին Սերժ Սարգսյանը հնարավորություն չունե՞ր էդ վրիպումների մասին Կարեն Կարապետյանից հարցնելու՝ տղա՛ ջան, ինչո՞ւ ես վրիպել, վարչապետը վրիպո՞ւմ է... Ես էլ հարցրել եմ՝ էդ վրիպումը քաղաքական նպատակ ունեցե՞լ է, թե՞ չէ, որովհետև, ըստ էության, էդ վրիպումը շատ թանկ նստեց բանակի վրա»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: Նրա հավաստմամբ, ապրիլյան գործողությունների սկզբնական փուլում դիրքերում զինվորները փամփուշտի և ուտելիքի պակաս չեն ունեցել: «Այնուհետև եկել է մի պահ, երբ որոշ դիրքերում կրակելու հնարավորությունները եղել են սահմանափակ»,- հավելեց նա: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
