Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի հետ

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի հետ
217
Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ., 20:00

Սեպտեմբերի 9-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնում են Հայ ազգային կոնգրեսից:
Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կսնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և ՌԴ դեսպանատան երրորդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը: