ԼՀԿ-ն ու «Իմ քայլը»՝ նույն խրամատում. թեժ մարտեր են սպասվում. «Հրապարակ»
![]() 298 Հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ., 09:45 «Հրապարակ»-ը գրում է. «Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում հայ-ադրբեջանական հուլիսյան սահմանային լարվածության վերաբերյալ փակ քննարկում է կայանալու՝ առցանց տարբերակով, քանի որ, կորոնավիրուսով պայմանավորված, ԵԽԽՎ նիստերն անցկացվում են առցանց։ Հայկական պատվիրակության անդամներին թեժ մարտեր են սպասվում ադրբեջանցի պատվիրակների հետ։ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակներից Մոնիթորինգի հանձնաժողովի անդամ են Ռուբեն Ռուբինյանը և Էդմոն Մարուքյանը։ Նրանք 2 ամիս շարունակ ԵԽԽՎ իրենց գործընկերների հետ նամակագրության միջոցով ներկայացրել են իրավիճակը, այսօր Ադրբեջանի իրենց գործընկերների հետ այդ ամենն անելու են հրապարակավ։ Նիստի ընթացքում ելույթով հանդես են գալու Հայաստանի համազեկուցող Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիա, Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շեննախը՝ Ավստրիա, և Ռոջեր Գյոյլը՝ Մեծ Բրիտանիա։ Նախատեսվում է նաև Էգիդիուս Վարեյկիսի ելույթը, ով նախագահում է ԵԽԽՎ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև հակամարտությունների ենթակոմիտեն»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
