«Ամուլսարի խնդրով հարուցված քրգործի նյութերը քննչական կոմիտեն հրաժարվում է տրամադրել». ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատ»-ը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել. «Ամուլսարի խնդրով հարուցված քրեական գործի մասնագիտական նյութերը ՀՀ քննչական կոմիտեն հրաժարվում է տրամադրել շահագրգիռ հանրությանը։ Շատ կարևոր է իմանալ, որ այդ նյութերը դեռ 2019թ-ի մայիսից ոչ միայն հասանելի են եղել հանքահանությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ընկերությանը, այլ նաև դրանց մասին իրենք ներկայացրել են կարծիքներ, առարկություններ ու տեղի են ունեցել մի շարք քննարկումներ։
Անհասկանալի այս երկակի մոտեցումն ու ընդհանրապես հանքահենների հետ անկախ միջազգային փորձագիտական խմբի հետազոտությունների քննարկումը։ Եթե այդ նյութերը հասանելի են եղել մի շահագրգիռ կողմին, ուրեմն պետք է հասանելի լինեին նաև մյուսներին։ Հակառակ դեպքում առաջ են գալիս մի շարք լուրջ և հիմնավոր կասկածներ։
Մեր հարցումն ու պահանջած փաստաթղթերը սրանք էին
«Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի պատվիրած ուսումնասիրությունների վերջնական փաստաթղթից բացի, լիբանանյան «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների կողմից կազմվել են նաև նախնական զեկույցներ։ Հաշվի առնելով հարցի հանրային նշանակությունը և այս ողջ գործընթացի թափանցիկության անհրաժեշտությունը՝ քննչական կոմիտեն առնվազն պետք է հրապարակի նաև հետևյալ բոլոր փաստաթղթերը․
1․ 2019թ-ի մայիսի 31-ին ներկայացրած Անկախ գնահատման մասնակի նախնական զեկույցը։
2․ 2019թ-ի հունիսի 14-ին ներկայացրած Անկախ գնահատման նախնական զեկույցը։
3․ 2019թ-ի հունիսի 14-ին ներկայացրած Անկախ գնահատման նախնական զեկույցի վերաբերյալ Լիդիանի ներկայացրած մեկնաբանությունները, որոնք ստացել են հունիսի 28-ին և հուլիսի 4-ին։
4․ 2019թ-ի հուլիսի 3-ին ստացված Լիդիանի պատասխանները «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի 2019թ-ի հունիսի 28-ին առաջադրված հարցերին՝ երկրաքիմիական տվյալների և մեղմման միջոցառումների վերաբերյալ»։
Խնդրում ենք տրամադրել մեզ կամ հրապարակել վերոնշյալ բոլոր փաստաթղթերը»։


«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
10510:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
46526.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
69323.09.2026, 23:48
«Ահա թե ինչու այս կենդանիների հարցը չի լուծվում». Ցոլակ Չադրյան
73722.09.2026, 20:48
Ուժգին կարկուտ՝ Ամասիայում (տեսանյութ)
78321.09.2026, 16:24
«Հզոր պտտահողմ՝ Սևանա լճում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
90619.09.2026, 10:06
Գիտնականները 100 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնաբերել են կատվի նոր տեսակ (լուսանկար)
318918.09.2026, 20:42
«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
122013.09.2026, 01:06