«Կա՛մ նախարարը մոլորեցնում է, կա՛մ դպրոցի տնօրեններն զբաղված են ինքնագործունեությամբ». Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կա՛մ ԿԳՍՄ նախարարը մոլորեցնում է բոլորիս, կա՛մ դպրոցի տնօրեններն զբաղված են ինքնագործունեությամբ։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից պահանջել էի պարզաբանում այն մասին, թե ինչ միջոցներով է ֆինանսավորվելու դպրոցներում սանիտարահիգիենիկ պարագաների ձեռքբերումն առկա ուսուցման մեկնարկից հետո։
Նախարարից ստացել եմ հետևալ պատասխանը․ «Ինչ վերաբերում է սանիտարահիգիենիկ միջոցների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներին, ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019-2020 ուսումնական տարում, մարտի 16-ից իրականացվել է հեռավար ուսուցում և դպրոցներում առկա են պահուստային միջոցներ՝ սանիտարահիգիենիկ պարագաների նախնական ձեռքբերումը կիրականացվի այդ միջոցներով, իսկ այն դպրոցները, որոնց տնտեսված միջոցները բավարար չեն լինի՝ կտրամադրվի լրացուցիչ աջակցություն։ Հետագայում վերոնշյալ գործընթացը կիրականացվի պետական միջոցներով»։
Այս պարագայում անհասկանալի է դառնում, թե ինչու են դպրոցներում ծնողներից գումար հավաքում այդ պարագաների համար։ Տեղեկություններն ստացվում են տարբեր դպրոցներից և քանի որ ախուվախի նախկին մթնոլորտը դպրոցներում չի վերացել և հակառակը՝ սաստկացել է, ուսուցիչները և ծնողները վախենում են այս մասին բարձրաձայն խոսել։
Կարծում եմ՝ ԿԳՄՍ-ն և Երևանի քաղաքապետարանը պետք է ծնողներին ձերբազատեն դրամահավաքի հոգսից և ստուգեն՝ արդյոք դպրոցների պահուստային միջոցները բավարար են այդ պարագաներն անհրաժեշտ քանակով ձեռքբերելու համար։
Ի՞նչն է խնդիրը, որ դպրոցները որոշել են գումար հավաքագրել ծնողներից»։

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
12103:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
39120.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
44820.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
45420.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
101917.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
96516.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
289416.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
204915.07.2026, 21:35