Անօթևան տղամարդն սպառնացել է սպանել Էմինեմին

Անօթևան տղամարդը ներխուժել է ամերիկացի ռեփեր Էմինեմի տուն և սպառնացել սպանել նրան, գրել է Detroit Free Press թերթը:
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 5-ին։ Էմինեմն արթնացել է և հայտնաբերել, որ իր թիկունքում տղամարդ է կանգնած։ Այժմ տղամարդու նկատմամբ դատավարություն է ընթանում՝ ուրիշի տուն անօրինական ներխուժման գործով, չորեքշաբթի օրը հայտնել է ոստիկանը:
Էմինեմը (Մարշալ Մաթերս) սկզբում մտածել է, որ տղամարդն իր զարմիկն է, բայց պարզվել է, որ օտար մեկն է: Ավելի ուշ հայտնի է դարձել նրա ինքնությունը, նա Մեթյու Դեյվիդ Հյուզն է: Էմինեմի հարցին՝ ինչու է նա եկել, տղամարդը պատասխանել է՝ նրան սպանելու համար:
Միջադեպից հետո Հյուզը գտնվում է կալանքի տակ և մեղադրվում է տուն ներխուժելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու մեջ: Նա չորեքշաբթի օրը դատարանում հայտնվել է ձեռնաշղթաներով և բանտային հագուստով: Չորեքշաբթի օրն Էմինեմը դատարանում չի եղել, սակայն նրա փաստաբանը տեսանյութի միջոցով հետևել է գործընթացին:
Դատավորը կարծում է, որ դատաքննությունը շարունակելու համար ծանրակշիռ հիմքեր կան և այն նշանակված է սեպտեմբերին: Մաքոմբի շրջանային դատարանում 28 մեղադրանք է առաջադրվել:

«Անհրաժեշտ է օր առաջ լուսավորել բոլոր միջպետական ճանապարհները». Մանե Թանդիլյան
6113:42
«Էն՝ մի քանի միլիարդանոց արբանյակը որ թռավ տիեզերք, ի՞նչ օգուտ տվեց մեզ». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8412:18
«Կարող է՝ ծիծաղելի է թվում, ես ՀԴՄ կտրոնը ցույց եմ տալիս և ասում՝ էս ա խաղաղության, զարգացման, անվտանգության երաշխավորը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8512:06
«3 բան չես կարող ետ բերել. կրակած փամփուշտը, սխալ աղջկան ուղարկած sms-ն ու վարչապետի ասած խոսքը». Արթուր Խաչատրյան
9411:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում շուրջ 500 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
23510:18
Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
10007:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
13804:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
159Երեկ, 23:54