Ծառագողերին անուն առ անուն գիտենք, իսկ իրենք ի՞նչ են արել. «Բնապահպանի տուն»
![]() 559 Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ., 17:00 «Բնապահպանի տուն» նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել․ «Այնտեղ, որտեղ ոչ վաղուց անտառն ավիրել էին, սկսեցին ծառեր աճել։ Բայց դե արի ու տես, որ էդ ծառերին էլ հանգիստ չեն թողնում։ Քանի որ էլ նորմալ բան չի մնացել կտրելու, սկսում են կտրել երիտասարդ առանձնյակներին։ Անկիրթ ու անկուշտ չոբանների աչքը ոչ մի կերպ կշտանալ չունի։ Ավիրել են բոլորիս բաժինն ու հիմա էլ նույնիսկ շանս չեն տալիս մեր թոռների բաժին անտառին աճելու համար։ «Դիլիջան» ազգային պարկի Հաղարծին տեղամասում, Հաղարծին վանքի հենց վերևներում, երեկ գտել ենք բազմաթիվ կտրած երիտասարդ ծառեր։ Այսօր, բնապահպանական տեսչության աշխատակիցները, մեր հրավերով տարածքում ֆիքսեցին 28 հատ անտառխախտման դեպք։ Ինչպես վաղուց նշել էինք, մենք կորցրել ենք մեր հավատը «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների նկատմամբ և այլևս չենք համագործակցում նրանց հետ։ Ցանկացած խախտում միանգամից փոխանցվում է պատասխանատու ու էֆեկտիվ աշխատանք իրականացնող մարմիններին։ Հենց այս նույն կողմերում էր, երբ ոչ շատ վաղուց հանդիպեցինք պարկի աշխատակիցներին, որոնք իջնում էին ներքևից։ Նրանք մեզ հավաստիացրեցին, որ իմաստ չկա վերևներն ստուգելու։ Նրանք մեր թիմին իրենց իսկ մեքենայով իջեցրեցին ներքև։ Բայց դե կասկածելով այդ ամենի վրա, մյուս օրը բարձրացանք այնտեղ ու գտանք նոր կտրած հաստաբուն ծառեր։ Պարկի այժմյան տնօրենը խնդրեց մի շաբաթ ժամանակ տալ՝ ծառագողերին գտնելու համար ու չհրապարակել գտած ծառերի ինֆորմացիան։ Մի շաբաթի փոխարեն մի քանի ամիս է անցել։ Մենք գտել ենք ծառագողերին՝ անուն առ անուն գիտենք, մեքենան էլ գիտենք։ Իսկ իրենք ի՞նչ են արել։ Հիշեցնում ենք, որ մենք պետական կառույց չենք, ունենք ընդամենը 6 աշխատակից ու կամավորների մեծ խումբ։ Մենք այս ամենն անում ենք որպես մտահոգ քաղաքացիներ ու չունենք որևիցե ֆինանսական շահ այս ամենից։ Չենք պատկանում ոչ մի քաղաքական շարժման ու չենք ներկայացնում որևիցե քաղաքական գործչի շահերը»։ ![]() ![]() ![]() ![]() |

Ինդոնեզիայում հազվագյուտ տապանուլի օրանգուտանները ոչնչացման եզրին են ոսկու արդյունահանման պատճառով
124509.12.2025, 18:57
«Ամոթ է 21-րդ դարում այս ղասաբի գործն անվանել «մասնագիտական»»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
82009.12.2025, 16:06
«Տարեց տարի Երևանում ապրելը կյանքի համար ավելի վտանգավոր է դառնում». Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
372030.11.2025, 23:53
«Տիգրան Ավինյան, Ջրվեժն է. բան չունե՞ք ասելու». Նատալի Ալեքսանյան (տեսանյութ)
113330.11.2025, 21:06
Սատկել է 141-ամյա կրիան, որը «վերապրել է» 2 համաշխարհային պատերազմները
394030.11.2025, 10:30
«Իսրայելը գործարկել է մի համակարգ, որի նմանը դեռ չկա աշխարհում»․ Արմեն Մարտիրոսյան
130029.11.2025, 14:48
«Ինչո՞ւ եք շինանյութը լցրել ծառերի վրա»․ Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
81329.11.2025, 13:30
Հրդեհների հետևանքով բազմաթիվ վայրի կենդանիներ լքել են իրենց բնական միջավայրը և կարող են հայտնվել համայնքներին շատ մոտ
99927.11.2025, 21:36




