«Տարրական գիտելիքներ չունե՛ք», «չե՛մ թողնի՝ խոսեք». թեժ բանավեճ՝ Սամսոնյանի և Ղազարյանի միջև

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում քննադատեց ԿԳՄՍ նախարարության կրթական նոր չափորոշիչները:
Հարցազրույցի ընթացքում հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը և Անի Սամսոնյանն սկսեցին բանավիճել թեմայի վերաբերյալ:
«Դուք տարրական գիտելիքներ չունեք այդ ոլորտի մասին»,- դիմելով Սամսոնյանին՝ ասաց Պ. Ղազարյանը:
Նա եթերի ընթացքում ցանկանում էր Սամսոնյանին «նվիրել» ԿԳՄՍՆ-ի ուղեցույցը չափորոշիչների վերաբերյալ, փոխարենը պատգամավորը հայտնեց, որ կարդացել է ուղեցույցը:
Սամսոնյանի հարցին, թե «կթողնե՞ք ես խոսեմ», Ղազարյանն արձագանքեց. «Չէ, չեմ թողնի»:
«Պարո՛ն Ղազարյան, Դո՞ւք եք իմ հյուրը, թե՞ ես եմ Ձեր հյուրը»,- փոխարենը ասաց ԼՀԿ-ական պատգամավորը:
Հաղորդավարը հյուրին մեղադրեց սուտ տեղեկություններ տարածելու մեջ:
Պատգամավոր Անի Սամսոնյանն էլ իր հերթին կրկին հայտարարեց, որ Ղազարյանի էմոցիոնալ պահվածքը ապացուցում է, որ վերջինը կողմնակալ է. կա շահերի բախում, քանի որ նրա կինը՝ Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ փոխնախարարն է և ներգրավված է կրթական չափորոշիչների աշխատանքներում:
Ի պատասխան՝ Ղազարյանն ասաց. «Ի՞նչ կապ ունի կինը: Ուզում ա՝ հորեղբորս տղեն լինի»:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Հայ հերոսներին ինչ-որ «կարևոր» մեկը թույլ չի տալիս դիմել ՄԻԵԴ, որ չվնասեն «խաղաղության հարթակին»»․ Լապշին
2217:36
«Իշխանությունը կփորձի մեկ օրում փակել մի պատմական էջ և բացել մյուսը»․ Արմեն Հովասափյան
4117:12
«Այս թոֆիգները բոլորիս են վիրավորում»․ Արա Պողոսյան
4816:54
«Բա խլեք ձեռներից, տվեք թող ապրեն»․ Տիգրան Պետրոսյան (տեսանյութ)
6016:42
Պուտինն առցանց է քվեարկել Պետդումայի ընտրություններում (տեսանյութ)
8816:18
«Թվացյալ «խաղաղություն» բերածը խոստովանում է, որ Ադրբեջանը մեր դեմ անվտանգային նոր սպառնալիք է ձևավորում»․ Տաթևիկ Հայրապետյան
4916:06
Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5215:48
«ԱՄՆ-ն պետք է պահանջի բոլոր հայ գերիների անվերապահ ազատ արձակումը»․ Լաուրա Ֆրիդման (տեսանյութ)
5815:18