Արսեն Ջուլֆալակյանն Արայիկ Հարությունյանի դեմ ապացույցներ է ներկայացրել. «Ժողովուրդ»
![]() 392 Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ., 09:25 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ հրավիրել են հանդիպման իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին, որը դեռ սեպտեմբերի 10-ին հայտարարել էր, թե վայր է դնում իր պատգամավորական մանդատը: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպմանը, սակայն, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի ոչ մի ներկայացուցիչ ներկա չի եղել: «Մենք տեղեկացանք, որ հանդիպմանը հիմնականում ներկա են գտնվել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ Աննա Կարապետյանը, Վլադիմիր Վարդանյանը, Նազելի Բաղդասարյանը, ինչպես նաև Հերիքնազ Տիգրանյանը, Հովիկ Աղազարյանը, Բաբկեն Թունյանը և այլք: Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ Ջուլֆալակյանը եկել է փաստաթղթերով, ներկայացրել այն հիմքերը, որոնք ապացուցում են, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված բոլոր գրությունները արհամարհվել են, որևէ կերպ չի արձագանքել իր նամակներին, ինչի համար էլ վերջինիս դիմել է նման քայլի: Ըստ պատգամավորների՝ Ջուլֆալակյանն ամեն ձևով ապացուցել է, որ ինքը ճիշտ քայլի է դիմել, քանի որ այլ ելք չի ունեցել: Չնայած այն բանին, որ իմքայլականներն ամեն կերպ փորձել են Ջուլֆալակյանին համոզել մանդատը վայր չդնել, միևնույնն է, Ջուլֆալակյանը հայտնել է, որ ինքը որոշում է կայացրել, ավելին՝ նրան ճանաչողները վստահեցնում են, որ նման հարցերում Ջուլֆալակյանը սկզբունքային է ու խորհրդարան չի վերադառնալու»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հրապարակային խոստովանություն՝ կապիտուլյացիայի մասին»․ Անի Սամսոնյան
9202:06
«Մոսկվան փորձում է ավելացնել ազդեցությունը ՀՀ ներքաղաքական գործընթացների վրա»․ Արմեն Պետրոսյան
13301:06
Հռոմի Պապն անընդունելի է համարել Իրանին ուղղված սպառնալիքները
19200:52
«ԱՄՆ-ն կշարունակի մասնակցել ուկրաինական հակամարտության կարգավորմանը»․ Վենս (տեսանյութ)
22000:44
«Թուրքիան հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին». Էրդողան
15200:29
«Ինչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում»․ Հրայր Կամենդատյան
157Երեկ, 23:54
«Այն ժամանա՞կ էլ ոմանք կարող էին կարծել, թե «բարձրակարգ» տղաները բանակում չեն ծառայում»․ Սենոր Հասրաթյան
149Երեկ, 23:48
«Հուսանք՝ Թրամփն ու նրա որդեգրած նորօրյա ֆաշիստական ուղեգիծը կպարտվեն»․ Արմեն Այվազյան
171Երեկ, 23:30
