«Մի հատ մտեք իմ ֆեյսբուքյան էջ և կարդացեք ուսուցիչների քոմենթները». Արայիկ Հարությունյանը՝ Գորգիսյանին

ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին. «Դպրոցների և բուհերի կառավարման կազմում շարունակում են մնալ քաղաքական մարդիկ, և շատ մարդիկ էլ հեռացվում են դպրոցների կառավարման խորհուրդներից՝ քաղաքական նկատառումներով որտեղ մեղքն իրենցը չէ, այլ իրենց բարեկամինը, որովհետև ձեզ դուր չի եկել բարեկամի ելույթը: Դպրոցներում շարունակում է տիրել վախի մթնոլորը, որովհետև ուսուցիչները զանգում, բողոքում են, բայց ասում են՝ հանկարծ մեր անունը չտաք»:
Պատասխանելով Գորգիսյանին՝ Ա. Հարությունյանն ասաց. «Ձեր գործընկեր Հարություն Բաբայանն ինձ ճանաչելով ասում է՝ մի միջավայր է ստեղծվել, որտեղ ուսուցիչները վախի մթնոլորտում են: Լուրջ եք ասո՞ւմ: Հա՞: Մի հատ մտեք իմ ֆեյսբուքյան էջ և կարդացեք այդ ուսուցիչների քոմենթները և տեսեք ինչեր են գրում, և որևէ մեկը եթե ձեզ ասել է, որ իր բարեկամի ելույթի համար հեռացվել է Խորհուրդից, նա ստում է: Եթե դա որևէ մեկի պնդումն է՝ Դուք, որպես Ազգային ժողովի պատգամավոր, պետք է անպայման ասեք՝ ում պնդումն է և նա պատասխանատվության կենթարկվի:
Երբեք, ամենայն պատասխանտվությամբ եմ ասում՝ 30 տարվա մեջ ուսուցիչը երբեք այսքան ազատ չի եղել, որքան հիմա է»,- ասաց նախարարը:
Նշենք, որ ՀՀ ԱԺ-ում քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնանկության հարցը:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
12103:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
39120.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
44820.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
45420.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
101917.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
96516.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
289416.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
204915.07.2026, 21:35