Համաշխարհային բանկերը 18 տարում լվացել են 2 տրլն դոլար
![]() 1528 Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ., 17:25 Համաշխարհային խոշորագույն բանկերը 1999-2017թթ․ օգնել են իրենց հաճախորդներին շրջանցել պատժամիջոցները և լվանալ անօրինական կերպով ստացված 2 տրլն դոլարի միջոցները։ Այս մասին հետաքննություն է հրապարակել ամերիկյան BuzzFeed պարբերականը։ Կայքն անդրադառնում է ԱՄՆ ֆինանսների նախարարության ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի հատուկ ստորաբաժանման՝ FinCEN-ի (ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանց) տրամադրության տակ հայտնված նյութերին: Փաստաթղթերը ներկայացնում են ավելի քան 2 հզր․, այսպես կոչված, բանկային հաշվետվություններ՝ հաճախորդների կասկածելի գործարքների վերաբերյալ՝ SAR (կասկածելի գործունեության հաշվետվություններ)։ «Կառավարական գաղտնի փաստաթղթերի հսկայական զանգվածն առաջին անգամ ցույց է տալիս, թե ինչպես են արևմտյան գլխավոր բանկերը տրիլիոն դոլարի կասկածելի գործողություններ իրականացրել՝ հարստացնելով իրենց և իրենց բաժնետերերին՝ միաժամանակ հեշտացնելով ահաբեկիչների, ավազակապետերի և նարկոմաֆիայի աշխատանքը: ԱՄՆ կառավարությունը, չնայած լայն լիազորություններին, չի կարող խանգարել դրան»,- ասված է հրապարակման մեջ։ Պարբերականի տվյալներով՝ ֆինանսական հաստատությունների ղեկավարությունն աչք է փակել կասկածելի գործողությունների մասին աշխատակիցների նախազգուշացման վրա: Բանկերը հույս ունեին, որ նման սխեմաների բացահայտման դեպքում կկարողանան համաձայնագիր կնքել ամերիկյան արդարադատության հետ, ինչը նախատեսում է միայն տուգանքներ: «Սակայն հետաքննությունը ցույց է տալիս, որ նույնիսկ պատասխանատվության ենթարկվելուց և տուգանքներից հետո այնպիսի բանկեր, ինչպիսիք են՝ JP Morgan Chas-ը, HSBC-ն, Standard Chartered-ը, Deutsche Bank-ը և Bank of New York Mellon-ը, շարունակել են փոխանցել կասկածյալների միջոցները»,- նշված է հրապարակման մեջ: |

«Հարգելի՛ կոռուպցիոներներ և թալանչիներ, տոններդ շնորհավոր»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
201Երեկ, 11:06
Նավթի մատակարարումները Սլովակիա՝ «Դրուժբա» խողովակաշարով վերսկսվել են
58523.04.2026, 15:11
Իրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցով անցնող նավերից գանձվող վճարներից
59623.04.2026, 14:03
ԱՄՆ-ն կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը
103922.04.2026, 23:44
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
70622.04.2026, 20:03
«ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ուկրաինային վարկ տրամադրելուն և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին»․ #Reuters
91622.04.2026, 16:14
«ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի առնվազն 23%-ը»․ Ալեքսեյ Շևցով
55822.04.2026, 12:45
Ռուսաստանը կդադարեցնի ղազախական նավթի տարանցումը դեպի Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով
101122.04.2026, 00:13
