Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Խաբարովսկում 44 ուղևոր տեղափոխող ավտոբուս է վթարվել

Խաբարովսկում 44 ուղևոր տեղափոխող ավտոբուս է վթարվել
834
Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ., 20:50

Խաբարովսկի Ուլչսկի շրջանում ավտոբուսի վթարի հետևանքով 45 մարդ Է տուժել, այդ թվում՝ մանկահասակ երեխա:
Ուղևորներն ու վարորդը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Վթարի վայրից 24 կմ հեռավորության վրա գտնվող Ցիմմերմանովկա ավանի հիվանդանոցում 15 մարդ Է հոսպիտալացվել՝ կոտրվածքներով, փափուկ հյուսվածքների վնասվածքներով: Բժիշկները նրանց անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել:
6 տուժածի վիճակը ծանր է, նրանք ունեն գանգուղեղային ու մեջքի վնասվածքներ: Նախնական տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ վարորդը չի կարողացել կառավարել մեքենան մեծ արագության պատճառով:
Փոխադրողի ներկայացուցիչը հայտնել է, որ ավտոբուսը տեխնիկապես նորմալ է եղել և փոխադրել է ձկնորսներին: