Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Կռիվը «հների և նորերի» միջև չէ՛». Արման Աբովյան

«Կռիվը «հների և նորերի» միջև չէ՛». Արման Աբովյան
196
Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ., 10:10

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ներքաղաքական զարգացումները գնալով դառնում են ավելի աբսուրդային և վտանգավոր։
Առանց առավել չափազանցության կարելի փաստել, որ իշխանության քայլերը, որոնք միտված են ընդդիմախոսներին և ընդդիմադիրներին լռեցնելու, նմանվում են սեղմվող զսպանակի, որը հաստատ «բացվելու է» հենց իշխանության ուղղությամբ։
Առանց ավելորդ հուզականության կարելի է փաստել, որ իշխանության գրեթե բոլոր թևերը (կառավարություն, ուժային կառույցներ, իշխանամետ տեղեկատվական դաշտ, իշխանամետ օրենսդիրներ) ինքնամոռաց լծված են ընդդիմադիր դաշտը վատաբանելու, ահաբեկելու, վախեցնելու, լռեցնելու, քաղաքական հետապնդումներ իրականցնելու...
Կարճ ասած՝ ընդդիմադիրների յուրաքանչյուր քննադատություն ընկալվում է իշխանության բոլոր թևերի կողմից որպես ազդակ, որ ամբողջ պետական ռեսուրսները նետվեն ընդդիմախոսին բոլոր հնարավոր միջոցներով լռեցնելու և վատաբանելու գործում։
Իրականում գոյություն ունի մի շատ կարևոր պահ, որը շատ պարզ ցույց է տալիս իշխանությունների իրական վերաբերմունքը հասարակության հանդեպ։
Տեսեք, իշխանությունները ամեն հարմար առիթով առաջ են տանում այն թեզը, որ Հայաստանում ընդանում է «կռիվ» հնի և նորի միջև, և ուշադրությո՛ւն՝ հենց այս թեզն է հանդիսանում ամենամեծ մանիպուլյացիան իշխանական քարոզչամեքենայի կողմից...
Ո՛չ հարգելիներս, կռիվը «հների և նորերի» միջև չէ՛, այլ կռիվը «սևերի» և «սպիտակների» միջև է։
Այո՛, այս կործանարար թեզը սևերի և սպիտակների մասին միամիտ չէ, որ հայտնվել է քաղաքական դաշտում։
Իշխանությունները շատ հստակ տարանջատում են մեր հասարակությունը, հայերին, մի խոսքով՝ մարդկանց «սևերի և սպիտակների» և ամենակարևորը, որ տարանջատումը ընթանում է այս տրամաբանությամբ՝ եթե դուք պաշտանում եք իշխանություներին, ապա դուք «սպիտակ եք» և կապ չունի՝ հին եք, թե նոր, իսկ եթե ունեք իրական «դուխ» չհամաձայնվել իրենց հետ, ապա դուք մեխանիկորեն դառնում եք «սև»։
Եվ ամենակարևորը նա է, որ պայմանական «սևերը» դիտարկվում են իշխանությունների կողմից ոչ թե որպես ընդիմախոս, այլ թշնամի։
Այո՛, իշխանությունների կողմից կատաղի թշնամություն սերմանելը հայկական հասարակության մեջ, հանդիսանում է ամենավտանգավոր զարգացումների գրավականը ամբողջ հայության համար։
Ինձ զարմացնում է միայն մի բան, միթե՞ իշխանական թևը չի հասկանում, որ իրենց կողմից թշնամություն սերմանելը վաղ թե ուշ պտտվելու է հենց իրենց դեմ, սա ախր այնքան ակնհայտ է, որ նույնիսկ ավելորդ անգամ ապացուցելու կարիք չկա։
Վերջացնելով միտքս՝ կարող եմ ասել միայն, որ ես ոչ մի դեպքում չեմ ուռճացնում հասարակությանը սպառնացող վտանգները. համոզված եմ, որ եթե շարունակվի այս ոճով, ապա ամբողջ երկիրը կհայտնվի ծանրագույն քաղաքակական և քաղաքացիական ցնցումների առջև»։