«Դատարանը որոշել է կալանավորել նաև Միքայել Մինասյանի գործերի կառավարչին». ՊԵԿ նախագահ
![]() 873 Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ., 14:35 ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի քրգործին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ «Դատարանը որոշում է կայացրել՝ գնահատելով քննիչի միջնորդությունը, դրանում ներկայացված ապացույցները, կալանքի հիմքերը և Միքայել Մինասյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածի հիմքերը: Ավելին, դատարանը նույն քրեական գործով որոշում է կայացրել բավարարել քննիչի նաև մեկ այլ միջնորդություն՝ Միքայել Մինասյանի գործերի կառավարիչ Լեոնիդ Արևշատյանի նկատմամբ խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելու վերաբերյալ»,- ասել է ՊԵԿ նախագահը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
