«Պատրաստե՛ք ձեզ զոհողության, որովհետև սա վճռական ժամանակ է». Նիկոլ Փաշինյան
![]() 297 Կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ., 18:25 «Կամ մենք հրաժարվում ենք Արցախի ժողովրդի իրավունքներից, Արցախի ժողովրդի իրավունքներից, ինքնորոշման իրավունքից, կամ ստանում ենք պատերազմ»,- ԱԺ հատուկ նիստի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եկել եմ ասեմ, թե ինչին են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները: Եկել եմ ասելու՝ ինչի եմ պատրաստ ես: Ես պատրաստ եմ զոհվելու հանուն հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի՛ եղել, չի՛ լինելու, հայ ժողովուրդն ամուր ողնաշարով, պարզ մտքով պիտի կանգնի այս հողի վրա: Արցախը պետք է լինի հպա՛րտ, կանգո՛ւն, հզո՛ր, ինքնուրո՛ւյն: Պատրաստե՛ք ձեզ հաղթանակի, նվիրումի, զոհողության, որովհետև սա վճռական ժամանակ է: Մենք միասնական ենք, քան երբևէ»,-ասաց վարչապետը: Նա նշեց, որ այս պահին փաստացի իրականացվում է առաջին շարակարգի զորահավաք: Խոսելով սահմանային իրավիճակից վարչապետն ասաց. «ՊԲ-ն կատարում է իր առջև դրված խնդիրը՝ կանգնեցնելու ադրբեջանական ագրեսիան: Այս պահին ֆիքսված իրավիճակ չունենք, իրավիճակը գտնվում է զագացման մեջ: Զինվորականներն ասում են, որ լարված է իրավիճակը, բայց ամբողջական գնահատական տալը վաղ է»: Հիշեցնենք՝ ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստը: Ավելի վաղ հայտնել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
