2 հոգի վթարի զոհ է դարձել, բժիշկները պայքարում են 11-ամյա աղջկա կյանքի համար

Սյունիքի մարզում՝ Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում, «Toyota Land Cruiser»-ը, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 18:20-ի սահմանում։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ ավտոմեքենայում գտնվող 11-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն, տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները կայքի թղթակցին հայտնել են, որ մահացածները կին և տղամարդ են եղել: Նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 47-ամյա Սամվել Հովսեփյանի անունով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև այդ տեղեկությունը:

Ռուսաստանում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտ է մահացել
12412:25
Հրազդանի կիրճում տղամարդու դի է հայտնաբերվել (տեսանյութ)
8611:12
«Զինված հետապնդում՝ «Բյուրեղ» թաղամասում»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
9410:42
ԻՀՊԿ-ն հարվածել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաբազային
23309:13
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մազում․ 5 վիրավորներից 4-ն անչափահասներ են
166Երեկ, 21:18
Հարսանիքի օրը փեսան դաժանորեն ծեծել է հարսին (տեսանյութ)
463Երեկ, 12:25
Քալիֆորնիայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր (տեսանյութ)
526Երեկ, 10:13
Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում
28207.09.2026, 20:12