ԱՄՆ հայտարարությունը՝ ռազմական գործողությունների կապակցությամբ
![]() 399 Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 01:35 ԱՄՆ Պետդեպի մամուլի քարտուղար Մորգան Օրթագուսը հանդես է եկել հայտարարությամբ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների կապակցությամբ, որի տեքստը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպի կայքում: «Միացյալ Նահանգները մտահոգված են ղարաբաղյան հակամարտության գոտում շփման երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով, որոնք հանգեցրել են զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Մենք ցավակցություն ենք հայտնում զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին: ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է այդ էսկալացիան: Քարտուղարի տեղակալ Բիգունը կոչ է արել Ադրբեջանի ԱԳՆ Ջեյխուն Բայրամովին եւ Հայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանին հորդորել կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, կիրառել ուղիղ հաղորդակցման միջոցները նրանց միջեւ հետագա էսկալացիայից խուսափելու համար, եւ խուսափել անօգուտ հռետորությունից ու գործողություններից, որոնք հանգեցնում են լարվածության աճին: Միացյալ Նահանգները համարում է, որ արտաքին կողմերի կողմից բռնության էսկալացիային մասնակցությունը կարող է չափազանց անօգուտ լինել եւ միայն խորացնել տարածաշրջանային լարվածությունը: Մենք կոչ ենք անում կողմերին աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ հնարավորինս արագ առարկայական բանակցություններին վերադառնալու համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ը շարունակում է հավատարմորեն աջակցել կողմերին հակամարտության խաղաղ եւ կայուն կարգավորման համար»,-նշված է գերատեսչության հայտարարության մեջ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
