«Ինչո՞ւ է ՄԻԵԴ-ի որոշումը հաղթանակ մեզ համար». Արսեն Խառատյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի՞նչ է նշանակում Հայաստանի դիմումով ՄԻԵԴ-ի որոշումը և ինչո՞ւ է սա հաղթանակ մեզ համար
Մարդու իրավունքերի եվրոպական դատարանը սեպտեմբերի 29-ին որոշում է կայացրել բավարարել Հայաստանի խնդրանքը՝ կիրառելով միջանկյալ միջոց: ՄԻԵԴ-ը մասնավորապես կոչ է արել կողմերին (Հայաստան, Ադրբեջան) ձեռնպահ մնալ այնպիսի միջոցների գործադրումից, որոնք կարող են առաջացնել քաղաքացիական բնակչության իրավունքների՝ Կոնվենցիայով նախատեսված խախտումներ:
Թարգմանեմ. սա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանը և Ադրբեջանը պետք է տեղեկատվություն ներկայացնեն Դատարանին նշված խախտումների կանխման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին: Այս իմաստով, Հայաստանի ունեցած փաստական նյութերը հսկայածավալ են և ավելանում են ամեն ժամ:
Որոշումը կայացվել է Հայաստանի դիմումի հիման վրա, երբ Դատարանը հարկ չի համարել մյուս կողմին՝ Ադրբեջանին հարցեր ուղղել: Այսինքն, մեր կողմից ներկայացված փաստերն այնքան համոզիչ են եղել, որ պաշտոնական Բաքվից լրացուցիչ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտություն չի եղել:
Ի դեպ, սա Դատարանի պատմության մեջ 3-րդ նման դեպքն է (նախորդ երկուսը վերաբերում են Ուկրաինային), երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ որոշում է կայացնում՝ ըստ էության պատերազմական հանցագործություններ կանխելու վերաբերյալ»:

«Յուրայիններին ամեն ինչ կարելի է»․ Ոսկան Սարգսյան
4100:06
Թուրք խոհարարը Ռուբեն Ռուբինյանին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
54Երեկ, 23:54
«Հայաստանի չէ, Գերդաստանի Հանրապետություն է»․ Ռուբեն Մխիթարյան
51Երեկ, 23:48
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
60Երեկ, 23:00
«Վաղը գուցե նախանձեն Ծառուկյանին»․ Արման Աբովյան
53Երեկ, 22:54
«Եթե «Հայփոստ»-ի տնօրենը պատգամավորի կին չլիներ, այդպես էլ չէինք իմանա՝ ինչքան աշխատավարձ է ստանում»․ Մեսրոպ Առաքելյան
63Երեկ, 22:24
«Ռազմավարական բնակեցումը պետության ազգային անվտանգության ապահովման գործիքներից է»․ Հրայր Կամենդատյան
62Երեկ, 22:12
Հայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել Վրաստան
55Երեկ, 22:00