Հայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել Վրաստան

Հայաստանը ծրագրում է ձկան արտահանում սկսել Վրաստան, գրում է aliq.ge-ն:
«Վրաստանի հետ ձկնամթերքի մատակարարում սկսելու շուրջ բանակցություններն արդեն պատրաստ են։
Կայքի փոխանցմամբ՝ դեսպանատունն ընդգծել է, որ Հայաստանը կշարունակի համագործակցությունը Վրաստանի հետ՝ առևտրատնտեսական հարաբերություններն ընդլայնելու նպատակով։
Հայկական կողմի այս մտադրությունը պայմանավորված է «Ռոսսելխոզնադզորի» (Rosselkhoznadzor) որոշմամբ, ըստ որի՝ հայկական արտադրանքը, նաև ձկան ներմուծումը արգելվել է։
Ռուսաստանը Հայաստանից տարբեր ապրանքների ներմուծումը հետևողականորեն արգելում է մայիսի վերջից։ Վերջին երկու ամսվա ընթացքում սահմանափակվել է ծաղիկների, թարմ լոլիկի, վարունգի, բադրիջանի, կարտոֆիլի, կանաչեղենի, ելակի, կեռասի, խաղողի, տանձի, սերկևիլի, չրերի, կենդանի ձկան և ալկոհոլի ներմուծումը։ Նաև արգելվել է Ռուսաստանի տարանցմամբ այս ապրանքների փոխադրումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ։
Առաջին սահմանափակումները մտցվել էին Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ֆոնին, իսկ Փաշինյանի կուսակցության հաղթանակից հետո դրանց թիվը կտրուկ ավելացավ»,- գրում է լրատվամիջոցը։

«Հայաստանը ենթարկվում է արևելյան հարևանի անվերրջ ու նվաստացնող պարտադրանքներին»․ Թաթուլ Հակոբյան
6503:06
«Իշխանությունն իր յուրաքանչյուր ընդդիմախոսի համար թղթապանակ ունի, սպասում է պատեհ առիթի»․ Լևոն Զարգարյան
8202:06
«Ինչո՞ւ են քնելու վրա հայհոյանք դնում, և ինչու են զինծառայողները քնում»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
10300:30
«Հուսով եմ՝ Վեհափառն էլ չի հանդուրժի, որ բոլորիս գլուխն ուտելու նպատակով իրեն կրկեսի դեկորացիա են ուզում սարքել»․ Արթուր Դանիելյան
10700:12
«Սա մի պարզ պատճառով է տեղի ունենում․ առաջիկայում Փաշինյանը ցավոտ զիջումներ է իրականացնելու»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
81Երեկ, 23:56
«Ժողովո՛ւրդ ջան, ձեզ ոչ մեկ դղյակներ չի վերադարձնելու, պարզապես ՔՊ-ականներն են հարստանալու»․ Բագրատ Միկոյան (տեսանյութ)
99Երեկ, 23:30
«Առաջ հեռախոսով փսփսալով՝ թաքուն էր ցուցումներ տալիս, հիմա ուղիղ՝ ԱԺ ամբիոնից»․ Բագրատ Միկոյան (տեսանյութ)
83Երեկ, 23:18
Վարդգես Գասպարին հայտնվեց Հակակոռուպցիոն դատարանի բակում, իրավիճակը լարվեց (տեսանյութ)
108Երեկ, 22:48