Տոկաևն ընդունել է Նիկոլ Փաշինյանի հրավերը

ՀՀ Կառավարուփթյունը հայտնում է․ «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը։
Ղազախստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով և հաջողություններ մաղթել՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի։
Վարչապետ Փաշինյանը նախագահ Տոկաևին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում իրեն բարձրագույն պետական պարգևով պարգևատրելու համար՝ ընդգծելով Հայաստան-Ղազախստան հարաբերությունների հետևողական զարգացման կարևորությունը։
Միաժամանակ, վարչապետը նախագահ Տոկաևին հաջողություն է մաղթել օգոստոսի 23-ին կայանալիք Կուրուլթայի ընտրություններում՝ ընդգծելով նրա կողմից իրականացվող ներքին և արտաքին քաղաքականության ռազմավարական նշանակությունն ու հետևողականությունը։
Վարչապետը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին հրավիրել է այց կատարել Հայաստան։ Ղազախստանի նախագահը ընդունել է հրավերը։
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ղազախստան հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին»։

«Հրամանատարների, սպաների հեռացումն ու զորացրումն էլ բավարար էր այսպիսի ծանր հետևանքների հանգեցնելու համար». Տիգրան Աբրահամյան
4802:00
«Պաշտպանական համակարգի ներսում կարգապահական ու բարոյահոգեբանական կառույցների փլուզում է». Մհեր Մելքոնյան
6001:36
«Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով». «Մայր Հայաստան»
5901:18
ԱՄՆ-ն Սիրիան հանել է ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից
15701:02
«Այս ծաղրածուները պետք է «շարժվեն», հակառակ դեպքում հետևանքները Կանադայի համար ՇԱՏ ՎԱՏ կլինեն». Թրամփ
16700:04
«Միայն Ուկրաինան պետք է որոշի արդար խաղաղության պայմանները»․ Անտոնիու Կոշտա
133Երեկ, 22:12
«Եթե հանկարծ «հայկական» «Թրիփփ»-ով չհաջողվի Սյունիքը կտրել, ապա դա կարվի Տիգրանաշենով». Արթուր Դանիելյան
92Երեկ, 21:24
«Քոչարյանասերժական կլանը պետք է օր առաջ ունեզրկվի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
120Երեկ, 17:30