«Ադրբեջան անունով պետությունն, արդեն, վստահ կարելի է ասել՝ քաղաքական բուտաֆորիա է». Սարո Սարոյան
![]() 430 Կիրակի, 04 հոկտեմբերի, 2020 թ., 17:55 Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարող եմ վստահ արձանագրել, որ Ադրբեջանում Գյանջա անունով քաղաք այլևս չկա, քանզի քաղաքը մեր հարվածներից հետո արագ դատարկվում է այս ժամերին: Միայն Նարիման Նարիմանովի պողոտայի ամբողջ երկայնքով մինչև Սուլեյման Ռահիմովի փողոց ընկած հսկա տարածքը ուժեղ ռմբահարման է ենթարկվել ըստ warmap մասնագիտացված կայքի գծանշման: Գյանջայում ևս մեկ մեծ հարվածի օջախ կա դեպի ալյումինի գործարան ընկած հատվածում: Նաև Գյանջայում այլևս չկա օդանավակայան, այն հողին է հավասարեցվել րոպեներ առաջ: Երեկ արդեն մեր բանակը հողին էր հավասարեցրել Շամխորի և Մինգեչաուրի ջրամբարից հարավ ընկած ռազմական օդանավակայանները, դրանք այլևս անպիտան են օգտագործման համար: Բացի այդ, ևս մի քանի ռազմաբազաներ են ոչնչացվել հեռահար ռմբահարման հետևանքով Եվլախից արևմուտք ընկած հատվածում: Դրանցից մեկը երեկ մեր ՊՆ պաշտոնապես հաղորդած տեսաերիզում երևում է սնկի պես բարձրացող հեկտարներ վերցնող պայթյունի տեսքով: Այս ամենը տեղեկացնում եմ ըստ բաց աղբյուրների: Սրա ռազմաքաղաքական հետևանքների մասին կգրեմ մի քիչ ուշ: Ամեն դեպքում Ադրբեջան անունով պետությունն արդեն վստահ կարելի է ասել, որ քաղաքական բուտաֆորիա է: Թե ինչ պետք է անեն դրա հետ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը, կախված է մեզանից»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
