«Եթե Կովկասը վերածվի Սիրիայի, ապա Աստված պահապան բոլորին». ՀՀ նախագահի մեկնաբանությունը #CNN-ին
![]() 476 Երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ., 01:05 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերության հետ զրույցում նշել է, որ, եթե միջազգային հանրությունը չկանգնեցնի Թուրքիային, ապա Կովկասը կարող է վերածվել նոր Սիրիայի: Սարգսյանն ընդգծել է, որ այս մասին հայտնել է տարբեր երկրների նախագահների ու վարչապետների հետ իր զրույցներում: «Ես այս մասին խոսել եմ տարբեր երկրների բազմաթիվ նախագահների ու վարչապետների հետ: Խնդրել եմ նրանց միջամտել և ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա՝ կանգնեցնելու տարածաշրջանում Թուրքիայի միջամտությունը, քանի որ այդ երկրի միջամտությունը հակամարտությունը բարձրացնում է այլ մակարդակի իր մասշտաբներով և կարող է Կովկասը նոր Սիրիա դարձնել»,- ասել է Սարգսյանը: Նախագահը նշել է, որ եթե Կովկասը վերածվի նոր Սիրիայի, ապա դա կանդրադառնա նաև Եվրոպայի և այլ տարածաշրջանների վրա: «Եթե Կովկասը վերածվի Սիրիայի, ապա Աստված պահապան բոլորին, Աստված պահապան Եվրոպային, Աստված պահապան Կենտրոնական Ասիային: Դա կազդի բոլորի վրա, ներառյալ՝ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը: Եթե Թուրքիան զսպվի Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի օգնությամբ, այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք զինադադարի և բանակցությունների սեղան վերադառնալու, որովհետև այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, կարող է լինել միայն խաղաղ, դիվանագիտական լուծում»,- նշել է նախագահը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
