«Չի բացառվում, որ լինի ուղիղ հարված Արցախի բժշկական ենթակառուցվածքներին». Արսեն Թորոսյան

«Այս ժամանակատահվածում երրորդ անգամ եմ լինում Արցախում: Ստեփանակերտն ամբողջությամբ գտնվում էր ռմբակոծության տակ. հրթիռակոծվում էին թե՛ ռազմական օբյեկտները թե՛ խաղաղ բնակչությունն ու ոչ ռազմական օբյեկտները»,- այսօր ասուլսի ժամանակ հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը հայտնեց, որ Ստեփանակերտում գտնվող բժիշկները հաճախ չեն կարողանում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել ադրբեջանական ագրեսիայից տուժածներին, քանի որ Ստեփանակերտն ու մի շարք այլ քաղաքներ գտնվում են օդային տագնապի տակ: Նախարարի խոսքով՝ նույնիսկ շտապօգնության մեքենաները չեն կարողանում օգնության հասնել:
«Ինքս եմ ականատես եղել Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցին շատ մոտ հարվածներին, այնքան մոտ էր, որ հիվանդանոցը դղրդաց հրթիռային հարվածից: Մեր բժշկական անձնակազմի մոտ կա այնպիսի տպավորություն, որ չի բացառվում՝ լինի ուղիղ հարված նաև բժշկական ենթակառուցվածքներին, ինչը կարելի է համարել պատերազմական հանցագործություն խաղաղ բնակչության նկատմամբ»,- հայտարարեց Արսեն Թորոսյանը:

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
18301:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
332Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
184Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
221Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
67930.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
66330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
77928.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
79628.10.2026, 09:00