Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Սա անչափ կարևոր հայտարարություն է». Սուրեն Սուրենյանց

«Սա անչափ կարևոր հայտարարություն է». Սուրեն Սուրենյանց
602
Հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2020 թ., 19:50

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Ադրբեջանն է նախաձեռնել կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկված պատերազմում:
Սա անչափ կարևոր հայտարարություն է, եթե հաշվի առնենք այն հանգամանքները, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է ու ԵՄ-ում ազդեցիկ դեր ունի որոշումների կայացման, դիրքորոշումների ձևավորման հարցում։
Հայկական կողմի համար բանակցային գործընթացում ձևավորվում է դրական համատեքստ, որը, սակայն, կապիտալիզացիայի անհրաժեշտություն ունի»: