ԿԳՄՍՆ դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին. «Ի պատասխան Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքի հրետակոծման՝ ես ի թիվս մշակութային ժառանգության պաշտպանությամբ զբաղվող միջազգային տարբեր կառույցների, նամակ եմ ուղարկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ–ի Գլխավոր տնօրենին՝ այս հեղինակավոր կառույցի ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի ցեղասպան ձեռագրի մշակութային բաղադրիչի վրա:
Ներկայացրել եմ այս օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի շրջանակներում Տիգրանակերտի հելենիստական և վաղ միջնադարյան շրջանի հայկական մշակույթի կարևորագույն հուշարձանային համալիրի և հայկական ճարտարապետության գոհար՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքի հրետակոծման փաստերը՝ իր բնօրրանում հայ ժողովրդի մշակութային հետքի ոչնչացման ցեղասպան քաղաքականության ընդհանուր շրջանակում, այդ թվում՝ անդրադառնալով հայկական քաղաքակրթական առանցքային արեալներից Նախիջանում հայկական մշակութային ժառանգության բնաջնջմանը:
Միաժամանակ նույն Շուշիում մուսուլմանական մզկիթի վերակառուցման օրինակով ցույց եմ տվել մշակութային արժեքների պաշտպանության առումով միանգամայն հակոտնյա իրավիճակը, որն առկա է ազատ Արցախի Հանրապետությունում: Մշակութային ժառանգության միտումնավոր թիրախավորումը պատերազմական հանցագործություն է և ցեղասպան քաղաքականության դրսևորում: Կոչ եմ արել վճռականորեն և խստագույնս դատապարտել ադրբեջանական շարունակական ագրեսիան, քաղաքացիական բնակչության թիրախավորումը, մշակութային ցեղասպանությունը, որի զոհ կարող են դառնալ Արցախի Հանրապետության շուրջ 4 հազար հուշարձանները»,- ներկայացրել է նախարարը:

Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
278Երեկ, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
338Երեկ, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
344Երեկ, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
94017.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
91116.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
261416.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
188415.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
114910.07.2026, 15:00