«Վտանգավոր է դարձել մեծ գաղափարների մասին խոսելը»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդի հայ հասարակության մեջ ոչ միայն անիմաստ է դարձել, այլև վտանգավոր է դարձել մեծ գաղափարների մասին խոսելը։
Կայսերական անցյալ կամ ներկա ունեցող ժողովուրդները շարունակում են փնտրել նոր ու հավակնոտ ծրագրեր, իսկ սրա պարադոքսն այն է, որ հին քաղաքակրթությունների ժառանգները (ինչպիսին մենք ենք), ոչ միայն մերժում, այլև ծաղրում են ցանկացած գաղափար, որը ինքնամեծանալու, հավակնություններ դրսևորելու մասին է։
Մեր հասարակությունը՝ օտար և թշնամական քարոզչությունների ներքո վերածվում է ինքն իրեն մերժող, սեփական նախնիների իդեալներից հրաժարվող մի անպիտան զանգվածի, որի նմանն էր աստվածաշնչյան Սոդոմ-գոմորյան հասարակությունը, որն անխուսափելի մահվան դատապարտվեց։ Ինձ համար ցավ է տեսնել, թե ինչպես է իմ ժողովուրդը վերածվում անզգա, ինքն իրեն մերժող, անառակության ու հայհոյախոսության, բարոյական անկման ժամանակակից օրինակի։
Սակայն ներքին վստահություն ունեմ, որ հայերիս պարագայում դա չի կարող երկար տևել, որովհետև արթնության պահը կգա կա‘մ գիտակցմամբ ու ներքին էվոլյուցիայի միջոցով, կա‘մ արտաքին պարտադրմամբ ու կորուստների միջոցով»։

«Կոպտորեն խախտում են անմեղության կանխավարկածը»․ Ռոբերտ Ամստերդամ
2122:12
«Ցավալի դեպքին պաշտոնանկություն հաջորդեց, բայց արդյո՞ք համակարգը կփոխվի»․ Մարիաննա Ղահրամանյան
3222:00
«ՔՊ-ի այս առաջարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ սրիկայություն»․ Ռուբեն Մելիքյան
4521:42
Խաչատուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար
4621:30
«ՔՊ-ականների կողմից ամենահաճախ հնչած բառը «սրիկան» էր»․ Էդգար Ղազարյան
5320:48
Նեթանյահուն Մեծ Բրիտանիան անվանել է «Բրիտանիայի Իսլամական Հանրապետություն»
9720:36
«Վիրավորանքի խոսք տիրաժավորողները որոշել են ընդդիմանալ իրենց իսկ ձևավորած ավանդույթներին»․ Սոնա Տռուզյա
6820:12
«Շուն-շանգյալ», «բոշա», «կզացնելու եմ» արտահայտությունները բարեկրթության խախտում չեն՝ ըստ ԿԿՀ-ի, «սրիկայաբար»-ը՝ խախտո՞ւմ է
8220:00