«Փաշինյանն արձանագրում է իր կառավարման համակարգի «լճացում»»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Փոփոխությունները, որ մտադիր է իրականացնել Փաշինյանը կառավարությունում, պայմանավորված չեն այս կամ այն ֆիգուրի հանրային վստահելիության ցուցիչից։ Այսինքն, դրանք չեն կատարվում այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է գոհացնել հանրությանը՝ նոր նշանակումներով։
Փաշինյանն արձանագրում է իր կառավարման համակարգի «լճացում»։ Լճացում այն իմաստով, որ համակարգում ձեւավորվում են կայուն «կորպորատիվ շահեր», որոնց որոշակի արմատավորման դեպքում, կառաջանա դրանց բավականին կարծրություն։ Իսկ այդ դեպքում, այդ շահերով ձեւավորված «կլաստերները» կդառնան արդեն զգալիորեն ինքնուրույն։ Իսկ դա Փաշինյանի համար վտանգ է, որից նա փորձելու է խուսափել որոշակի վերադասավորումներով։ Մի կողմից նա չի կարող բացառել այդպիսի շրջանակների ձեւավորումը, որոնք պետք է լինեն ներկայիս իշխանության համակարգի կապիտալի կրողները։ Բայց, մյուս կողմից, նա չի կարող թույլ տալ դրանց կարծրացում եւ «անկախացում»։
Հատկապես առաջիկա աշնանն ընդառաջ, երբ մեծ հավանականությամբ լինելու են արտաքին էակն մարտահրավերներ, Նիկոլ Փաշինյանի համար խիստ վտանգավոր է թույլ տալ իշխանության որեւէ մասի կամ բաղադրիչի մոտ «անկախության» եւ «ինքնիշխանության» զգացում»:

«Ադրբեջանի և Թուրքիայի հետ կշարունակվի համագործակցությունը, մոտ ապագայում կտեսնենք արդյունքը»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
2821:00
«Վստահ եմ Արմենը չի հեռացել մեկընդմիշտ, կվերադառնա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
2720:54
«Հանդիպման եմ հրավիրում Աննա Գրիգորյանին և Նարեկ Կարապետյանին»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
5320:06
««Թևանյանը պահանջում է բաց դատավարություն, որ հասարակությունը տեղեկանա՝ ինչ գործեր են կարվում ժողկոնցլագերում»․ Դերենիկ Մալխասյան
6119:18
«Հարց ունեմ ՀՀ իշխանություններին՝ ինչո՞ւ չպետք է համընդհանուր սկզբունքները վերաբերեն արցախահայերին»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
7219:12
«ԵՄ ինտեգրումը ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության օրակարգը չի կարող լինել, այն ՀՀ օրակարգը պետք է լինի». Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
5918:48
«Չե՞ք կարծում, որ Ազգային ժողովը թրոլլինգի համար լավագույն վայրը չէ»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
7418:18
«Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով»․ Հակոբ Բադալյան
6317:42