Առաջիկայում նոր բացահայտումներ ու ձերբակալություններ կլինեն. «Ժողովուրդ»
![]() 438 Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2020 թ., 09:50 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախյան պատերազմի օրերին դավաճանների թեման շարունակում է արդիական մնալ, և առաջիկայում, հնարավոր է, այն ձնագնդի էֆեկտ ունենա, ու նոր բացահայտումներ լինեն: Նախ՝ հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ. «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»»: Ապա պարզ դարձավ, որ ԱԱԾ-ում սկսված հետաքննության արդյունքում Երևանում ձերբակալվել է Ստեփանակերտի բնակիչ Ն. Մ-ն: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս գործի շրջանակներում դիտարկվում են և ուշադրության կենտրոնում են հայտնվել ոչ միայն Արցախ մեկնած ինչ-ինչ անձինք, այլ նաև քաղաքական շրջանակներից որոշ գործիչներ: Եվ այս առումով ուշադրության էր արժանի երեկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցում արված նրա հայտարարություններից մեկը՝ կապված դավաճանության դեպքի հետ: Նա, այսպես ասած, ակնարկեց, որ դավաճանների թվում չեն կարող լինել ԲՀԿ-ի կամ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները: «Շատ շուտով մենք կիմանանք հստակ անուններ: Մեր համաքաղաքացիները հոյակապ գիտեն՝ ինչի, ում մասին է խոսքը: Դուք տեսնում եք, որ, օրինակ, մենք ունենք «Լուսավոր Հայաստանի» ու ԲՀԿ-ի հետ խնդիրներ, բայց նրանց մոտ այդ գիտակցումը կա, և միասնականություն կա, բայց կան մարդիկ, որոնք փորձել ու փորձում են»,- նշեց Ալեն Սիմոնյանը: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ առաջիկայում սպասվում են ձերբակալություններ խորհրդարանական ուժերի շրջանակներից դուրս, իսկ թե որքանով է հիմնավորված դավաճանության հիմքով հարուցված քրեական գործը, որը ենթադրում է 15 տարվա ազատազրկում, ցույց կտա ժամանակը: Հավելենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ձերբակալված անձն իր ցուցմունքում ասել էր, թե ինքը չի հորդորել զինվորներին դիրքերը լքել կամ նահանջել, այլ ընդամենը կարծիք է հայտնել, թե ինչ է մտածում պատերազմի վերաբերյալ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
