Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Այս հանգամանքն էապես կարճացնելու է Ադրբեջանի լեզուն». Աղասի Ենոքյան

«Այս հանգամանքն էապես կարճացնելու է Ադրբեջանի լեզուն». Աղասի Ենոքյան
394
Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2020 թ., 07:40

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, ինչ կատարվեց այս պատերազմի ընթացքում, այն դաժանությունը և այլանդակությունը, որ գործադրեց Ադրբեջանը, նրան լիովին զրկում է անգամ հարց բարձրացնելու իրավունքից, թե Արցախը երբևէ կարող է դիտարկվել որպես Ադրբեջանի մաս որևէ կարգավիճակով։
Սա ակնհայտ պետք է դառնա և՛ Մինսկի խմբի համանախագահների համար, և՛ համաշխարհային հանրության համար։ Բանակցային գործընթացում այս հանգամանքն էապես կարճացնելու է Ադրբեջանի լեզուն, իսկ Արցախի համար ինքնորոշումից զատ այլընտրանք չի թողնում»: