Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Մի խոսքով սա ավագ Ալիևի ու նրա գեներալների ամենա «փայլուն» մտահղացումներից էր». Հրանտ Տեր-Աբրահամյան

«Մի խոսքով սա ավագ Ալիևի ու նրա գեներալների ամենա «փայլուն» մտահղացումներից էր». Հրանտ Տեր-Աբրահամյան
363
Չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ., 03:05

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն այսօր որդի Ալիև հոր փառքն էր ուզում կրկնել՝ Մրովդաղն անցնել:
1994-ի հունվար-փետրվարի Մրովդաղի գործողությունը կամ Օմարի ճակատամարտը Ղարաբաղյան պատերազմի, գուցե ասենք՝ ամենա տարօրինակ գործողություններից էր:
Հունվար ամսին ադրբեջանական բանակի երեք բրիգադ ձյուն-ձմեռով անցնում են Օմարի լեռնանցքը՝ մինչև 3000 հազար մետր սարերով (որտեղ նույնիսկ հոկտեմբերին է արդեն ձմեռ) ու մտնում են Քելբաջար:
Ու քանի որ զուգահեռ՝ Մարտակերտից չեն կարողանում ճեղքել ճակատը, Քելբաջարում հայտնվում են շատ ծանր դրության մեջ: Երեք կողմից հայեր, չորորդից՝ նույն Մրովի լեռները:
Փետրվարին դուրս են շպրտվում, ընկնում շրջափակման մեջ, կոտորվում, մնացորդներն էլ մեռնում են սառելուց՝ փախուստի ճամփին:
Կենդանի մնացածների հուշերը սարսափելի են: Ասում են, շատ զինվորներ պարզապես խելագարվում էին բառիս բուն իմաստով, հալյուցիանացիաներ տեսնում՝ ցրտից, գցվում էին ձների մեջ՝ իրանց թվում էր տաք ջուր է, չդիմացող ու կանգ առնողները սառում-մեռնում էին և այն:
Հազարավոր զոհեր տվեցին:
Մի խոսքով սա ավագ Ալիևի ու նրա գեներալների ամենա «փայլուն» մտահղացումներից էր:
Թվում էր, էլ երբեք նրանց մտքով չպիտի անցնի Օմարն ացնել: Թեկուզ և ունվար-փետրվար չի, այլ հոկտեմբեր է: Բայց աշխարհագրությունը նույնն է:
Բայց արի ու տես, որ նորից ու նորից փորձում են: Այս պատերազմում արդեն առաջին փորձը չէ: Բայց ինչպես Արծրունից իմացաք, ամենա ուժեղն է եղել:
Այ սենց ժառանգաբար, հորից որդի, բաշկոմանդիր են խաղում»: