Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Չեմ կարծում՝ բանակցելու բոլոր հնարավորությունները սպառվել են». Տիգրան Աբրահամյան

«Չեմ կարծում՝ բանակցելու բոլոր հնարավորությունները սպառվել են». Տիգրան Աբրահամյան
298
Չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ., 17:30

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ կարծում, թե բանակցելու և խաղաղ կարգավորմանը հասնելու բոլոր հնարավորությունները սպառվել են։
Եթե առաջարկվող, բանակցությունների սեղանին դրվող դրույթները հակասում են մեր շահերին, ապա դա դեռ չի նշանակում, որ չպետք է շարունակել համառ ջանքերը՝ մեր կենսական շահերն առաջ մղելու համար։
Պետք է անել առավելագույնը գործընթացը մեր շահերի դաշտ բերելու և մեզ համար նպաստավոր կետում իր վերջնագծին հասցնելու համար»։