«Հերքում ենք Ադրբեջանի հատուկ ծառայությունների հիվանդ երևակայության արգասիքը». ՀՀ ԱԱԾ
![]() 706 Հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ., 23:35 ՀՀ ԱԱԾ-ը նոր հայտարարություն է տարածել. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն անհեթեթություն է համարում Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարությունն այն մասին, թե իբր Հայաստանի հատուկ ծառայությունները գործողություններ են նախապատրաստում ադրբեջանական խոշոր քաղաքներում և կտրականապես հերքում Ադրբեջանի հատուկ ծառայությունների հիվանդ երևակայության արգասիքը: Նման անհեթեթ հայտարարությունները մեկնաբանության ենթակա չեն, սակայն համարձակվում ենք ենթադրել, որ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Ադրբեջանի տարածք արդյունաբերական ծավալներով ներմուծված ջիհադիստ ահաբեկիչների, ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների և նրանց սպասարկուների նկատմամբ վերահսկողության կորուստն այլ ելք չի թողնում պաշտոնական Բաքվին, քան խիստ կանխատեսելի բացասական զարգացումները նախապես վերագրել Հայաստանին: Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի թիրախավորում Ադրբեջանի խաղաղ բնակչությանն՝ ի տարբերություն մեր հակառակորդների, որոնք ժամեր առաջ ռազմական ձախողումների քենը պարպեցին անզեն հայ ռազմագերիների վրա: Համոզված ենք, որ ահաբեկչական այդ գործողությունը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մշտապես իրականացվող ահաբեկչական ակտերը, այդ թվում՝ խաղաղ բնակչության, երեխաների, հոսպիտալի թիրախավորումը, քաղաքացիական օբյեկտների և անգամ՝ եկեղեցու ուղղությամբ հարվածները, խստագույն միջազգային գնահատականի կարժանանան: Հայաստանը միջազգային հարաբերությունների պատասխանատու մասնակից է, Հայաստանի հատուկ ծառայություններն այսօր պարտադրված են պայքարել հանուն միջազգային ահաբեկչությունից զերծ տարածաշրջանի, հանուն խաղաղության և մեր քաղաքացիների անվտանգության»: |

Պահպանվող տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» մասնակից 129 տրանսպորտային միջոց
313Երեկ, 16:06
Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
250Երեկ, 14:00
«Սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
242Երեկ, 10:36
«Իշխանությունները փորձում են ընտրարշավը վերածել քաղաքական շանտաժի և վախի մթնոլորտի». Գագիկ Ծառուկյան
29521.05.2026, 12:06
«Զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում թնդանոթից կարձակվեն կրակոցներ»․ ՊՆ
35121.05.2026, 10:06
«Ռուսաստանի հետ գործընկերությունն է օգնել Հայաստանին ավելացնել իր ՀՆԱ-ն 40 տոկոսով». Շոյգու
79220.05.2026, 19:58
«Ռուսաստանի շնորհիվ Հայաստանը պահպանեց իր ինքնիշխանությունը 1990-ականներին». Շոյգու
61020.05.2026, 19:34
«Հայաստանը մի շարք անբարյացակամ քայլեր է ձեռնարկել». Շոյգու
64620.05.2026, 19:16
